Բաժիններ՝

Իսրայելը պատրաստ է Իրանի հետ պատերազմի վերսկսման

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ պատրաստ է Իրանի դեմ մի քանի օրվա մարտերի, նաև՝ պատերազմի հնարավոր լիարժեք վերսկսման: Այս մասին հաղորդում է The Times of Israel-ը:

ԻՊԲ-ն հայտնել է, որ Իրանն Իսրայելի ուղղությամբ գիշերվանից ի վեր արձակել է 24 բալիստիկ հրթիռ, որոնք խոցվել են կամ ընկել բաց տարածքում: Տուժածներ չկան: Հրթիռների բեկորներից մեկն ընկել է Արևմտյան ափի բնակավայրերից մեկի վրա՝ վնասելով մի քանի տուն:

Եվս երկու հրթիռ արձակվել է Եմենից: Տուժածներ և ավերածություններ չկան: Եմենի հութիները հայտարարել են, որ կարգելեն իսրայելական նավերի անցումը Կարմիր ծովով:

Միևնույն ժամանակ ԻՊԲ-ն շեշտել է, որ հարվածներն իրականացրել է միայն Իսրայելը, սակայն ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարության հետ «լիարժեք համակարգմամբ»: Ըստ ԻՊԲ-ի՝ ամերիկյան ուժերը նույնպես մասնակցել են իրանական հրթիռների խոցմանը:

Իսրայելական կողմը նաև հայտարարել է, որ ավարտել է զանգվածային հարվածներն Իրանի պաշտպանության ռազմավարական համակարգերին և ոչնչացրել դրանք: Ընդհանուր առմամբ, խոցվել է ինը ՀՕՊ համակարգ և Բանդար Մահշահր քաղաքի նավթաքիմիական համալիրի երեք գործարան:

Գիշերվանից Իրանի և Իսրայելի միջև հարվածները վերսկսվել են՝ ապրիլի սկզբին հաստատված հրադադարից ի վեր առաջին անգամ: Իրանը գրոհներ է իրականացրել՝ ի պատասխան Իսրայելի կողմից Բեյրութի արվարձաններում իրանամետ «Հեզբոլլահ»-ի թիրախների գնդակոծության:

Իր հերթին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կողմերը դիտարկում են անհապաղ հրադադար հաստատելու հարցը, ընթանում են խաղաղության շուրջ վերջնական բանակցություններ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930