Հայաստանից Չեխիա արտահանումը կտրուկ աճել է: Հայաստանի դեսպանությունը մշտապես նոր ներդրումային ծրագրեր է ներկայացնում չեխ գործարար շրջանակներին։
Խառը մենամարտերի աշխարհի նախկին չեմպիոն Ռոնդա Ռոուզին մասնակցել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին քայլերթին: Ռոուզին մասնակցել է Լոս Անջելեսում կայացած երթին:
Այցի շրջանակներում Արցախի ԱԳՆ ղեկավարը հանդիպել է Հարավային Օսիայի արտաքին գործերի նախարար Մուրատ Ջիոևի հետ։ Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների փոխգործակցությանն առնչվող հարցեր, անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կարծում է, որ այժմ միջազգային հարաբերություններում իրադրությունն ավելի ծանր է, քան «սառը պատերազմի» ամենաթեժ պահին:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հարկային բարենորոգման շրջանակներում կառաջարկի ընկերությունների շահութահարկը ներկայիս 35 տոկոսից իջեցնել մինչեւ 15 տոկոս:
Բարաք Օբաման ապրիլի 24-ին առաջին անգամ ելույթ է ունեցել հանրության առջեւ ԱՄՆ-ի նախագահի պաշտոնից հեռանալուց հետո:
«Ազգային ճակատից» Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին Լե Պենը հայտարարել է, որ նախագահ ընտրվելու դեպքում որեւէ քայլ չի ձեռնարկելու ՝ չխորհրդակցելով համաքաղաքացիների հետ։
ԱՄՆ-ի վարչակազմը բավականին արտասովոր քայլ է ձեռնարկել՝ Միացյալ Նահանգների Սենատին հրավիրելով ամբողջ կազմով այցելել Սպիտակ տուն՝ Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի հարցի շուրջը բրիֆինգ անցկացնելու համար:
Վենեսուելայում երեք մարդ է գնդակահարվել նախագահ Նիկոլաս Մադուրոյի քաղաքականության դեմ բողոքի շարունակվող ակցիաների ընթացքում, եւս չորս հոգի լուրջ վերքեր է ստացել:
Կորեայի Հանրապետության եւ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը համատեղ զորավարժություններ են սկսել Դեղին ծովում:
ԱՄՆ-ն անհատական պատժամիջոցներ է սահմանել Սիրիայի գիտահետազոտական կենտրոնի նկատմամբ ի պատասխան այն բանի, ինչը Վաշինգտոնը ապրիլի սկզբին սիրիական ռեժիմի քիմիական գրոհ է անվանում Իդլիբի խաղաղ բնակչության դեմ, տեղեկացնում է BBC-ին:
«Ես միշտ էլ համարել եմ, որ հանրապետության նախագահը բոլոր ֆրանսիացիների նախագահն է»,- ասել է լե Պենը: «Այժմ հարկավոր է խոսքից գործի անցնել»,- հավելել է նա:
«1.5 միլիոն մարդ է զոհ գնացել Հայոց ցեղասպանությանը։ Ես դա գիտեմ, անձամբ եմ հետաքննել դա, իսկ Թուրքիան փորձում է ծածկել դա»,- գրում է նա։
Ֆրանսիայում մի խումբ հնագետներ եւ շինարարներ դղյակ են կառուցում XIII դարի նախագծերով եւ տեխնոլոգիաներով՝ զբոսաշրջիկներին հրապուրելու համար:
Լոնդոնում զանգվածային վազքի մասնակիցներից մեկը ջուր է շփել արքայազն Ուիլյամի եւ նրա տիկնոջ՝ Քեյթ Միդլթոնի վրա, տեղեկացնում է Daily Mail տաբլոիդին:
Հայոց ցեղասպանության պատմությունը ինչպես Հայաստանի, այնպես էլ Ֆրանսիայի պատմությունն է:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը վերահաստատել է իր դիրքորոշումն առ այն, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չունի ռազմական լուծում:
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում դեմոկրատների առաջնորդ Նենսի Փելոսին անդրադարձել է Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին և չպետք է անարգել սպանվածների հիշողությունը` մերժելով հաշվարկված ու լայնածավալ հայերի ոչնչացումն անվանել այն, ինչոր կա:
Միավորված ազգերի կազմակերպությունում Միացյալ Նահանգների նախկին դեսպան Սամանթա Փաուերը, ով այժմ դասավանդում է Հարվարդի Քենեդիի անվան կառավարման դպրոցում, ցավով նշել է, որ Օբամայի վարչակազմի կառավարման ժամանակահատվածում չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Նյու Յորքի հայկական եկեղեցիում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Աշխարհում ռազմական կարիքների համար ծախսերի ընդհանուր ծավալը 2016 թվականին նախորդ տարվա համեմատությամբ ավելացել է 0,4 տոկոսով եւ կազմել 1 տրլն 686 մլրդ դոլար:
ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Վուսթեր քաղաքում Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցել է նաև 2 թուրք, մեկը՝ մահմեդական, մյուսը՝ քրիստոնյա:
ԱՄՆ Նախագահի մամուլի խոսնակ Շոն Սփայսերն անդրադարձել է ապրիլի 24ի կապակցությամբ Սպիտակ Տան տարածած հայտարարությանը:
Ամերիկյան ռեալիթի շոուի աստղ Քլոե Քարդաշյանը հայտարարել է, որ հպարտ է հայ լինելու համար և անդրադարձել Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին: «Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցը: 1915 թվականին Օսմանյան կայսրության իրականացրած կոտորածի պատճառով շուրջ 1.5 միլիոն հայ սպանվեց: Ես հպարտ եմ, որ հայ եմ: Մեր պարտքն է չլռել, որտեղ էլ լինեն մարդկային իրավունքների նման […]
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ղեկավարների, ֆրանսիացի բարձրաստիճան այլ պաշտոնյաների և համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ Փարիզի Կանադայի հրապարակում Կոմիտասի հուշարձանի մոտ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում:
Հասարակական կարծիքի հարցումը, որն անցկացվել է OpinionWay ընկերության կողմից, վկայում է, որ նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթանակ կտանի Էմանուել Մակրոնը:
Ուկրաինայի տարբեր շրջաններում Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ ավելի քան 40 միջոցառումներ են կազմակերպվել:
Ադրբեջանի զինված ուժերը ևս մեկ զինծառայող են կորցրել:
Ֆրանսիայի նախագահի թեկնածու, ընտրությունների առաջին փուլում առավելագույն ձայներ ստացած, «Հառաջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնը նշել է, որ պետք է լիովին ճանաչել հայ ժողովրդի հիշողությունը:
Թուրքիան ԵՄ հետ հարաբերությունների վերականգման հարցում պայման է ներկայացրել այդ կառույցին: