Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են մոտ ժամանակներս հանդիպելու հնարավորությունը:
Բրիտանական ոստիկանությունն այժմ կկարողանա կրակել այն վարորդների վրա, որոնք որոշել են ավտոմեքենան օգտագործել խաղաղ քաղաքացիներին վրաերթի ենթարկելու համար:
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հերքել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ղեկավար Աբու Բաքր ալ-Բաղդադիին կալանավորելու մասին լուրերը:
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը, համաձայնելով Թուրքիայի արդարադատության նախարարի հայտարարությանը, նշել է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) չի կարող չեղարկել Թուրքիայում ապրիլի 16-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի արդյունքները:
«Այսօր Հայաստանի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ է: Կազմակերպության առաջիկա գագաթնաժողովը 2018թ-ին տեղի է ունենալու Երևանում: Դա կարևոր պահ է լինելու մեր երկու երկրների համար: Մեր առանձնաշնորհյալ հարաբերությունների շրջանակներում պետք է ուշադրություն դարձնենք նաև տնտեսության, ինչին հաճախ Հայաստանում ուշադրություն չի դարձվում: Ֆրանսիան պետք է Հայաստանում ներդրումներ կատարի հատկապես այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են նորագույն տեխնոլոգիաները»,- շեշտել է Ֆրանսիայի նախագահ թեկնածուն:
Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկու կարեւորագույն թեկնածուների հայտարարությունները՝ Արցախյան հիմնախնդրի կարգավորման պատկերացումներ փոխանցելու ուղղությամբ դիտարժան կետեր են ներառում իրենց մեջ։ Որքան էլ դրանց նայենք ընտրական շարժառիթների նկատումով, այնուամենայնիվ խնդրի իրազեկման հակամարտության էության, պատմականի նկատմամբ իրազեկվածության երեւույթը փաստացի է։
«Տեսնենք, թե ով կանցնի երկրորդ փուլ: Ապրիլի 24-ի միջոցառմանը, եթե կլինեն թեկնածուներ, ովքեր խոսք կասեն, հայկական հարցերի հետ կապված անձամբ խոստումներ կտան հայ համայնքի, քաղաքական, հասարակական գործիչների առջև, հնարավոր է երկրորդ փուլում կոչ անենք քվեարկել որևէ թեկնածուի օգտին»,-հավելեց Մուրադ Փափազյանը:
«Այս տարանցիկ ուղին ողջ տարածաշրջանը կներառի ռուսական վերահսկողության տակ, և այնպիսի վերահսկողության, որից հետո ոչ միայն հայերը, այլև վրացիները չեն կարողանա թոթափել այդ վերահսկողությունը, իսկ դրան ոչ մեկը չի համաձայնի»։
Ապրիլի 19-ին Մոսկվայում սպանվել է «Ինպրոմսերվիս» ընկերության և մոսկովյան առևտրի կենտրոններից մեկի սեփականատեր, գործարար Ալեքսանդր Բաղիրյանը:
Բելգիական La Libre Belgique թերթը սխալմամբ գրել է Իսպանայի կառավարության նախագահ Մարիանո Ռախոյի ձերբակալման մասին:
Սաուդյան Արաբիայի աշխատանքի եւ սոցիալական զարգացման նախարարությունը կարգադրություն է արել, որի համաձայն առեւտրական կենտրոններում աշխատանքի կարելի է ընդունել սոսկ թագավորության հպատակներին, հաղորդում է Reuters-ին:
Ուկրաինան գյուղատնտեսական արտադրանքով բեռնված գնացք կուղարկի Իրան՝ շրջանցելով Ռուսաստանը:
Forbes-ի ռուսաստանյան խմբագրությունն ապրիլի 20-ին հրապարակել է ՌԴ ամենահարուստ ձեռնարկատերերի 14-րդ վարկանիշը, որտեղ յոթ հայազգի գործարարներ կան: Ցանկում ներառված յոթ հայ գործարարների ընդհանուր կարողությունը կազմել է 15 մլրդ 350 մլն ԱՄՆ դոլար:
Իտալիան Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների սահմանումից ի վեր կորցրել է 3,6 միլիարդից մինչեւ 4 մլրդ եվրո: Այդ մասինհայտնել է իտալացի սենատոր, «Հյուսիսի Լիգա» կուսակցության ներկայացուցիչ Սերջո Դիվինան:
Ապրիլի 3-ին Սանկտ Պետերբուրգի մետրոպոլիտենում կատարված ահաբեկչական գործողության պատվիրատուն պարզված է:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը կառավարող Պահպանողական կուսակցության նախընտրական մանիֆեստում կամրագրի Միացյալ Թագավորության տարածք Եվրամիության երկրների քաղաքացիների ազատ մուտքը չեղարկելու խոստումը:
ԱՄՆ-ի Գաղտնի ծառայության աշխատակիցները ձերբակալել են մի տղամարու, որը հետապնդում էր երկրի նախկին նախագահի 18-ամյա դստերը՝ Մալիա Օբամային, եւ փորձում էր նրան առաջարկություն անել:
Ֆրանսիայի նախագահ ընտրվելու պարագայում ԺանԼյուկ Մելանշոնը կմասնակցի ապրիլի 24-ի Հայոց ցեղասպանության ոգեկոչման արարողություններին և հանդես կգա այդ օրը Ֆրանսիայի Հանրապետութ յան հիշատակի օրերի օրացույցում ներառելու օգտին:
Ուկրաինայի Անվտանգության ծառայությունն արգելել է ՌԴ-ի քաղաքացի, Ռուսաստանի Ժուռնալիստների միության քարտուղար Աշոտ Ջազոյանի մուտքը պետության տարածք՝ Ղրիմ կատարած՝ նրա ուղեւորությունների պատճառով։
Մեծ Բրիտանիան Եվրամիությունը լքելու իր որոշման պատճառով ավելի շատ կկորցնի, քան դաշինքի մնացած երկրները:
Ֆրանսիայի նախագահի թեկնածու Էմանուել Մակրոնը ընտրվելու դեպքում կշարունակի ջանքեր գործադրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ:
Ինչպես նշում է Reuters գործակալությունը, հաջակցություն Մակրոնի, հանդես է գալիս ընտրողների 25 տոկոսն այն դեպքում, երբ լե Պենի օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների 22 տոկոսը:
«Ոչ ոք չի կարող ժխտել, որ Ղրիմը պատմականորեն, մշակույթի ու լեզվի առումով ռուսական է: Անօգուտ է խոսել այն մասին, որ Ռուսաստանը պետք է հեռանա Ղրիմից, դա երբեք տեղի չի ունենա»,-ասել է Ֆիյոնը:
ԱՄՆ-ի իշխանությունները վերստին խստացնում են Սպիտակ տան պահպանությունը:
Հայաստանն ու Վրաստանն այն երկրներն են, ուր առաջին անգամ կիրականացվի այս ծրագիրը: 28 միլիոն դոլարանոց հիմնադրամը, համագործակցելով տեղի բանկերի հետ, 100 հազարից մինչև մեկ միլլոն դոլարի վարկեր կտրամադրի տնտեսության տարբեր ճյուղերի հայկական և վրացական մանր ու միջին ձեռնարկություններին:
ԿԺԴՀ-ի Պունգե ռի միակ զինափորձարանում նոր միջուկային փորձարկման նախապատրաստումը դադարեցվել է եւ փոխադրվել սպասման ռեժիմի:
«Ազգային ճակատից» թեկնածու Մարին Լը Պենը հայտարարել է, որ առաջին միջոցը, որն ինքը կձեռնարկի Ֆրանսիայի նախագահի ընտրություններում հաղթելու դեպքում, կդառնա խիստ վերահսկողության հաստատումը երկրի արտաքին սահմաններում:
Վենեսուելայի Միրանդայի նահանգում առնվազն մեկ զինվորական է զոհվել հակակառավարական ցույցերի ընթացքում:
Հարավային Կորեայում սկսվել է այդ երկրի եւ ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի Max Thunder համատեղ զորավարժությունների ակտիվ փուլը:
ԱՄՆ բազմաթիվ կոնգրեսականներ նամակ են ուղղել նախագահ Թրամփին՝ ճանաչելու Հայոց ցեղասպանությունը: Ի՞նչ ակնկալիքներ կան այս համատեքստում: Հարցին ի պատասխան Հարութ Սասունյանը նշեց, որ ոչ մի ակնկալիք էլ չկա: