Որքան ձայն կստանա Մակրոնն ընտրությունների երկրորդ փուլում. հարցում

Հասարակական կարծիքի հարցումը, որն անցկացվել է OpinionWay ընկերության կողմից, վկայում է, որ նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթանակ կտանի Էմանուել Մակրոնը:

Հրապարակված տվյալների համաձայն, «Հառաջ» շարժման հիմնադիրը երկրորդ փուլում կհավաքի ձայների 61 տոկոսը, իսկ «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին լե Պենը կստանա ընտրողների ձայների 39 տոկոսը:
Հարցումը OpinionWay եւ ORPI ընկերությունների կողմից  անցկացվել է Les Echos հանդեսի եւ Radio classique-ի պատվերով:

Հասարակական կարծիքի նախորդ հարցումները, որոնք Ipsos-ն ու Harris Interactive ընկերություններին անցկացրել են առաջին փուլի նախնական տվյալների հայտարարումից անմիջապես հետո, նույնպես Մակրոնի հաղթանակն են կանխորոշում մայիսի 7-ին կայանալիք երկրորդ փուլում:

Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ «Հառաջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնը հաղթել է հանրապետության նախագահական ընտրությունների առաջին փուլում՝ հավաքելով ձայների 23,75 տոկոսը:«Ազգային ճակատի» նախագահ Մարին լե Պենն ստացել է ձայների 21,53 տոկոսը՝ դառնալով երկրորդ փուլ անցած երկրորդ թեկնածուն: Աջ կենտրոնամետ «Հանրապետականներ» կուսակցությունից թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնն զբաղեցրել է երրորդ տեղը՝ ստանալով ձայների 19,91 տոկոսը, չորրորդը՝ «Ըմբոստ Ֆրանսիա» ձախ արմատական շարժման առաջնորդ Ժան Լյուկ Մելանշոնն Է, որի օգտին քվեարկել Է ընտրողների 19,64 տոկոսը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս