Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը համատեղ վարժանքներ են սկսել Դեղին ծովում
Կորեայի Հանրապետության եւ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը համատեղ զորավարժություններ են սկսել Դեղին ծովում: Այս մասին հայտնել է Հարավային Կորեայի ռազմածովային ուժերի ներկայացուցիչը:
«Կորեայի Հանրապետության կողմից դրանց մասնակցում է «Վան Գոն» էսկադրային ականակիրը՝ 4,4 հազար տոննա ջրատարողությամբ, իսկ ամերիկյան կողմից՝ Wayne E. Meyer էսկադրային ականակիրը` 9,2 հազար տոննա ջրատարողությամբ, որը հանդերձված է Aegis մարտական կառավարման տեղեկատվական համակարգով: Դրանք կանցկացնեն մարտավարական զինավարժանքներ եւ հրաձգություններ»,-նշել է զինվորականը:
Ընթացիկ շաբաթվա վերջին ամերիկյան Carl Vilson ավիակիրը համատեղ զինավարժանքներ կանցկացնի հարավկորեական նավերի հետ: Նաեւ նշվում է, որ ապրիլի 25-ին Կորեայի Հանրապետության հարավի Պուսան նավահանգիստ կմտնի աշխարհում խոշորագույն Michigan ատոմային սուզանավը:
«Այս կերպ ամերիկացի եւ հարավկորեացի զինվորականները պատրաստվում են Փենյանի նոր սադրանքներին»,-նշել է ռազմածովային ուժերի ներկայացուցիչը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: