«Պետք է ճշմարտությանը տեր կանգնենք. այլևս երբեք». ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Նենսի Փելոսիի հայտարարությունը
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում դեմոկրատների առաջնորդ Նենսի Փելոսին անդրադարձել է Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին և չպետք է անարգել սպանվածների հիշողությունը` մերժելով հաշվարկված ու լայնածավալ հայերի ոչնչացումն անվանել այն, ինչոր կա:
«Այսօր Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցն է: Տարիների ընթացքում Օսմանյան կայսրության ղեկավարները սպանեցին ավելի քան 1,5 մլն հայ տղամարդկանց, կանանց և երեխաների: Շատ հաճախ այդ սարսափելի իրադարձությունների փաստը հերքվում է, սակայն պատմական փաստերը հայտնի են: Մենք չպետք է անարգենք սպանվածների հիշողությունը կամ վերապրող ընտանիքների ցավը` մերժելով հաշվարկված ու լայնածավալ հայերի ոչնչացումն անվանել այն, ինչոր կա»,- հայտարարել է Փելոսին` ընդգծելով, որ. «եթե անտեսում ենք անցյալի վայրագությունները, ապա դատապարտված ենք դրանց կրկնությանը»:
«Այս մռայլ օրը, երբ ոգեկոչվում է Հայոց ցեղասպանության զոհերի և Հոլոքոստի հետևանքով սպանված 6 միլիոն հրեաների հիշատակը, մենք կրկին վերահաստատում ենք մեր հանձնառությունը` շարունակելու պատմությունները մահացածների մասին: Մենք պետք է ճշմարտությանը տեր կանգնենք և վերահաստատենք մեր հանդիսավոր խոստումը. այլևս երբեք»,- նշել է Նենսի Փելոսին: