
«ԼՂ հակամարտությունը չունի ռազմական լուծում». Ֆրանսուա Օլանդ

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը վերահաստատել է իր դիրքորոշումն առ այն, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չունի ռազմական լուծում:
Փարիզում Կոմիտասի հուշարձանի մոտ Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ տեղի ունեցած հիշատակի արարողության ժամանակ անդրադառնալով ԼՂ խնդրին` Օլանդը հիշեցրեց բանակցային գործընթացում Ֆրանսիայի ներգրավվածության մասին և ընդգծեց, որ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետություն իր երկիրը ձգտում է գտնել հակամարտության լուծումը:
«Այդ հակամարտությունը յուրաքանչյուր տարի խլում է երիտասարդների կյանքեր: Այն վերջին շրջանում նույնիսկ ավելի է սրվել` կրկնվող հարձակումներով: Ճիշտ է, կողմերը բանակցում են արդեն ավելի քան 23 տարի, սակայն մենք պետք է լուծում գտնենք, քանի որ ստատուսքվոն ընդունելի չէ: Այդ հակամարտությունը չունի ռազմական լուծում»,- շեշտել է Ֆրանսիայի նախագահը: