Մարին լե Պենը լքել է «Ազգային ճակատի» առաջնորդի պաշտոնը

Ֆրանսիայի նախագահի պաշտոնի թեկնածու Մարին լե Պենը հայտարարել է, որ թողնում է «Ազգային ճակատ» կուսակցության ղեկավարի պաշտոնը, որպեսզի կենտրոնանա նախագահական ընտրությունների երկրորդ փուլի վրա, տեղեկացնում է BBC-ն:

«Այսօր երեկոյան ես որոշեցի թողնել «Ազգային ճակատի» նախագահի պաշտոնը»,- երեկ France 2 հեռուստաալիքի եթերում հայտարարել է նա՝ դա բացատրելով «կուսակացական շահերից վեր» լինելու ցանկությամբ:

«Ես միշտ էլ համարել եմ, որ հանրապետության նախագահը բոլոր ֆրանսիացիների նախագահն է»,- ասել է լե Պենը: «Այժմ հարկավոր է խոսքից գործի անցնել»,- հավելել է նա:

«Մենք կարող ենք հաղթել: Եվ մենք կհաղթենք»,- ասել է նախագահի թեկնածուն:

Հիշեցնենք, որ ծայրահեղ աջ պոպուլիստ համարվող լե Պենը Ֆրանսիայի նախագահի ընտրությունների երկրորդ փուլում մայիսի 7-ին պայքարի մեջ կմտնի առաջին փուլի հաղթողի՝ կենտրոնամետ Էմանուել Մակրոնի հետ: Ապրիլի 23-ին կայացած ընտրությունների արդյունքում Մակրոնը հավաքել է ձայների 24,01 տոկոսը, իսկ Մարին լե Պենը՝ 21,3 տոկոսը:

Տեսանյութեր

Լրահոս