Փորձում են եկեղեցու ներսում պառակտումներ հրահրել և ոնց որ դեռ մի անտեր հարամ են գտել այդ գործի համար

«Այն, ինչ մինչև հիմա Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, ապօրինություն է, և մինչև հիմա նա ձախողել է իր մտադրություններում հանրային աջակցություն չունենալու պատճառով միայն»,- Փաշինյանի՝ դեպի Էջմիածին «խաչակրաց արշավանք»-ի մասին 168․am-ի հարցադրումներին անդրադառնալով՝ նշեց քաղաքական, հանրային գործիչ Էդգար Ղազարյանը։

Հիշեցնենք՝ այսօր Էդգար Ղազարյանն Ազգային ժողովում էր՝ իմպիչմենտի օրակարգը ՔՊ-ականներին ներկայացնելու հերթական փորձով․ խտրական վերաբերմունքի պատճառով հերթական ՔՊ-ականը նրան «նպատակահարմար» չհամարեց ընդունել։
Մանրամասնելով Հայ Առաքելական եկեղեցու շուրջ այս պահին ծավալվող իրողությունները՝ հանրային, քաղաքական գործիչը հավելեց․ «Մամուլում կարդում ենք, որ փորձում են նաև եկեղեցու ներսում պառակտումներ հրահրել, և այս պահի դրությամբ, ոնց որ մի անտեր հարամ են գտել՝ այդ գործին ներգրավելու համար։ Ես անտեր հարամ բնութագիրն եմ իրեն նախընտրում տալ, քան իր եկեղեցական անվանումը, որը դրան մոտ է»։

Էդգար Ղազարյանն առհասարակ տեղի ունեցողն անթույլատրելի համարեց՝ նկատելով, որ Հայ Առաքելական եկեղեցին պետք է անսասան կերպով շարունակի իր նվիրապետական ծառայությունը Աստծուն և մեր ժողովրդին։

Մանրամասները՝ տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս