Բաժիններ՝

Թրամփը կառաջարկի ընկերությունների շահութահարկն իջեցնել մինչև 15 տոկոս

ԱՄՆ­-ի նախագահ Դոնալդ Թրամփը հարկային բարենորոգման շրջանակներում կառաջարկի ընկերությունների շահութահարկը ներկայիս 35 տոկոսից իջեցնել մինչեւ 15 տոկոս: Այդ մասին հայտնել են ամերիկյան զանգվածային լրատվամիջոցները՝ վկայակոչելով Սպիտակ տան ներկայացուցչի:

Չորեքշաբթի հարկային բարեփոխման պլանի հրապարակումից առաջ ապրիլի 25­-ին դոլարն աճում է աշխարհի հիմնական արժույթների նկատմամբ: Մասնավորապես, եվրոյի նկատմամբ այն ամրապնդվել է մինչեւ 1,0866 դոլար: Միացյալ Նահանգների վարչակազմը հարկերի իջեցումն ավելի գերակա խնդիր է համարում, քան բյուջեի պակասուրդի չափի
սահմանափակումը, գրել է Financial Times­-ը: Սակայն այս մոտեցումը կարող է հավանություն չգտնել Կոնգրեսում:

Wall Street Journal­-ի տվյալներով՝ մեկ տոկոսային կետով հարկադրույքի իջեցումը հանգեցնում է 10 տարվա ընթացքում 100 միլիարդ դոլարով համապետական բյուջեի եկամուտների նվազման: Այսպիսով, հարկադրույքի առաջարկվող նվազումը կհանգեցնի 2 տրիլիոն դոլարի կորստի, հաղորդել է «Ինտերֆաքս»-­ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս