Սամանթա Փաուերը ցավում է, որ Օբամայի պաշտոնավարման ժամանակահատվածում ԱՄՆ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Միավորված ազգերի կազմակերպությունում Միացյալ Նահանգների նախկին դեսպան Սամանթա Փաուերը, ով այժմ դասավանդում է Հարվարդի Քենեդիի անվան կառավարման դպրոցում, ցավով նշել է, որ Օբամայի վարչակազմի կառավարման ժամանակահատվածում չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը: «Շատ եմ ցավում, որ Օբամայի վարչակազմում մեր պաշտոնավարման ժամանակահատվածում մենք չենք ճանաչել Հայոց ցեղասպանությունը»,­- թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Փաուերը:

Բարաք Օբաման նախընտրական քարոզարշավի ընթացքում հայ համայնքին բազմիցս խոստացել էր նախագահ ընտրվելու դեպքում ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը, սակայն իր ամենամյա ապրիլքսանչորսյան ուղերձներում «ցեղասպանություն» տերմինի փոխարեն կիրառում էր «Մեծ Եղեռն»­-ը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930