Բաժիններ՝

Թուրքիան պատրաստ է վերականգնել ԵՄ հետ հարաբերությունները վիզային ռեժիմի վերացման պայմանով

Թուրքիան ԵՄ հետ հարաբերությունների վերականգման հարցում պայման է ներկայացրել այդ կառույցին: Այս մասին հայտնում է թուրքական «Հաբերլեր»­ը:

«Անկարան պատրաստ է վերականգնել Եվրոպական միության հետ հարաբերությունները, եթե ԵՄ­ն հանձն առնի միգրացիոն գործարքների շրջանակններում Թուրքիայի հետ հաստատել առանց վիզային ռեժիմ»,-­ հայտնել է Թուրքիայի նախագահի մամլո խոսնակ Իբրահիմ Քալընը:

Եվրամիության եւ Թուրքիայի հարաբերությունները սրվեցին այն բանից հետո, երբ Գերմանիայի եւ Նիդերլանդների իշխանություններն արգելեցին թուրք նախարարների ելույթները թուրքական արմատներով ընտրողների առջեւ սահմանադրական փոփոխությունների համար անցկացվող հանրաքվեի նախօրեին: Այդ ամենից հետո Էրդողանն իր ելույթներում եվրոպացիներին բազմիցս մեղադրել է նացիստ և ֆաշիստ լինելու մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս