
Ֆրանսիայում միջնադարյան դղյակ կկառուցեն զբոսաշրջիկներին հրապուրելու համար

Ֆրանսիայում մի խումբ հնագետներ եւ շինարարներ դղյակ են կառուցում XIII դարի նախագծերով եւ տեխնոլոգիաներով՝ զբոսաշրջիկներին հրապուրելու համար: Գեդելոնի (Guռdelon) ստեղծման պատմության վրա ուշադրություն է դարձրել Great Big Story մեդիաընկերությունը, որը Facebook-ի իր էջում զետեղել է դրան նվիրված տեսանյութ։
Դղյակի շինարարությունը կատարվում է անտառում՝ Ֆրանսիայի արեւելքի Յոնի դեպարտամենտում (Բուրգունդիա): Նախագծի վրա աշխատում է 70 հոգուց բաղկացած խումբը: Շենքը կառուցելիս օգտագործում են քար, փայտ, կիր եւ միջին դարերում կիրառված այլ նյութեր: Ոչ մի արդի տեխնիկա, օրինակ, վերամբարձ կռունկներ, այս դեպքում գործի չի դրված, ամեն ինչ կատարվում է ձեռքով:
Աշխատանքները մեկնարկել են 1997 թվականին, դրանք պլանավորվում է ավարտել 2022 թվականին: Գեդելոնի շինարարության վայրն արդեն դարձել է ամենահանրաճանաչ տուրիստական ատրակցիոնը Յոնում: Ամեն տարի այնտեղ են լինում հարյուր հազարավոր զբոսաշրջիկներ: