«Նախագահ Թրամփի հայտարարությունը հետևողական էր նախկին վարչակազմերի կիրառած լեզվի հետ». Շոն Սփայսեր

ԱՄՆ Նախագահի մամուլի խոսնակ Շոն Սփայսերն անդրադարձել է ապրիլի 24­ի կապակցությամբ Սպիտակ Տան տարածած հայտարարությանը:

Սպիտակ Տանն անցկացվող ամենօրյա ասուլիսի ընթացքում պատասխանելով այն հարցին, թե ինչու Նախագահ Թրամփը չի կիրառել «ցեղասպանություն» բառը 1915թ­-ի իրադարձությունները նկարագրելիս, Սփայսերը նշել է, որ արված հայտարարությունը հետևողական էր նախկին վարչակազմերի արած հայտարարությունների հետ:

«Արված հայտարարությունը հետևողական է: Նախկին մի քանի վարչակազմեր օգտագործել են այդ լեզուն: Եթե հետ նայեք և դիտարկենք այն լեզուն, որ օգտագործում էին Նախագահներ Օբաման ու Բուշը և դրանից առաջ էլ, ապա Նախագահի օգտագործած լեզուն հետևողական է»,-­ նշել է Սպտակ Տան մամուլի խոսնակը:

Տեսանյութեր

Լրահոս