ԱՄՆ-ը հավելյալ պատժամիջոցներ է սահմանել Սիրիայի դեմ
ԱՄՆ-ն անհատական պատժամիջոցներ է սահմանել Սիրիայի գիտահետազոտական կենտրոնի նկատմամբ ի պատասխան այն բանի, ինչը Վաշինգտոնը ապրիլի սկզբին սիրիական ռեժիմի քիմիական գրոհ է անվանում Իդլիբի խաղաղ բնակչության դեմ, տեղեկացնում է BBC-ին:
Սիրիայի դեմ ամերիկյան պատժամիջոցների ընդլայնման մասին հայտարարել Է ֆինասների նախարար Սթիվեն Մնուչինը: ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության օտարերկրյա ակտիվների նկատմամբ հսկողության վարչությունը «սեւ ցուցակում» ներառել է կենտրոնի 271 աշխատակիցների:
Մնուչինի խոսքով՝ խոսքը վերաբերում է քիմիկոս գիտնականների, ինչպես նաեւ հարակից բնագավառներում աշխատող մարդկանց. ԱՄՆ-ի իշխանությունները գտնում են, որ նրանք բոլորն էլ առնվազն 2012 թվականից աշխատել են Բաշար Ասադի կառավարության համար քիմիական զենքի պատրաստման ծրագրի վրա: ԱՄՆ-ում նրանց ակտիվները պետք է սառեցվեն: ԱՄՆ-ի քաղաքացիներին արգելվելու է որեւէ առնչություն ունենալ նրանց հետ:
ԱՄՆ-ի իշխանությունները պնդում են, որ հենց այդ կենտրոնում է պատրաստվել զարինը, որը, Վաշինգտոնի կարծիքով, կառավարական զինված ուժերն օգտագործել են ապստամբների կողմից վերահսկվող Իդլիբի նահանգի Խան Շեյխուն քաղաքում քիմիական գրոհ իրականացնելու համար: