Պուտինին և Թրամփին առաջարկել են հանդիպել Ղրիմում

Ղրիմը խորհրդանշական վայր է Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հնարավոր հաջորդ հանդիպման համար։ Այս մասին РИА Новости-ին հայտարարել է Ղրիմի խորհրդարանի ղեկավար Վլադիմիր Կոնստանտինովը։

«Ղրիմը շատ խորհրդանշական վայր է։ Թերակղզում բանակցություններ վարելը ավտոմատ կերպով կնշանակի Ղրիմի ռուսական կարգավիճակի ճանաչում (Ամերիկայի կողմից,- Газета.Ru)»,- ընդգծել է նա։

Ինչպես նշել է քաղաքական գործիչը, այս պահին Ղրիմի՝ որպես երկու պետությունների ղեկավարների հանդիպման վայրի մասին որևէ խոսք չկա։

Սեպտեմբերի 10-ին Թրամփը հայտարարել է, որ առաջիկա օրերին հեռախոսազրույց կունենա Պուտինի հետ։ Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ Ռուսաստանի առաջնորդի հետ իր զրույցը կկայանա այս շաբաթ կամ հաջորդ շաբաթվա սկզբին։

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ներկայումս երկու նախագահների միջև ապագա հեռախոսազրույցի վերաբերյալ որևէ պայմանավորվածություն չկա։

Տեսանյութեր

Լրահոս