Բաժիններ՝

Ադրբեջանական բանակը ևս մեկ զինծառայող է կորցրել

Ադրբեջանի զինված ուժերը ևս մեկ զինծառայող են կորցրել: Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը: Զոհվել է Սաբիրաբադի շրջանում ժամկետային զինծառայություն անցնող 1997թ.-­ին ծնված Էլսեվեր Իբաևը: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դեպքի վերաբերյալ, որևէ հայտարարություն չի տարածել:

Կասպյան ռազմական ինստիտուտի ապրիլի հրապարակման համաձայն` Ադրբեջանը 2017 թվականին կորցրել է 19 զինվորական, որոնցից 12­-ը սպանվել են սահմանային բախումների արդյունքում, իսկ 7­-ը մահացել են խաղաղ պայմաններում:

Կասպյան ռազմական ինստիտուտի հրապարակման համաձայն` 2 զինվորական մահացել է հիվանդության հետևանքով, 2-­ը ինքնասպան են եղել, 2-­ը` դժբախտ պատահարի հետևանքով, 1­ը սպանվել է զինակից ընկերոջ կողմից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս