Բաժիններ՝

Լոնդոնի մարաթոնի մասնակիցը ջուր է շփել արքայազն Ուիլյամի դեմքին

Լոնդոնում զանգվածային վազքի մասնակիցներից մեկը ջուր է շփել արքայազն Ուիլյամի եւ նրա տիկնոջ՝ Քեյթ Միդլթոնի վրա, տեղեկացնում է Daily Mail տաբլոիդին:

Քեմբրիջի դուքսն ու դքսուհին մարաթոնի մեկնարկը տվել են տրիբունայից՝ սեղմելով հատուկ կոճակը, իսկ այնուհետեւ արքայազն Հարրիի ընկերակցությամբ միացել են ջուր բաժանող կամավորներին:

Ինչպես նշում է հրատարակությունը, մարաթոնի բազմաթիվ մասնակիցներ կանգ էին առնում՝ ողջունելու թագավորական ընտանիքի անդամներին կամ լուսանկարվելու նրանց հետ: Այդ պահին նրանց մոտով վազող մարդկանցից մեկը շշից ջուր է շփել արքայազն Ուիլյամի դեմքին, ինչը զվարճացրել է նրա կողքին կանգնած արքայազն Հարրիին եւ բրիտանական գահի ժառանգորդի տիկնոջը:

Ապրիլի 23­-ին Լոնդոնում տեղի է ունեցել 40-­կիլոմետրանոց զանգվածային վազքահերթ: Մարաթոնին մասնակցել են ռեկորդային թվով վազորդներ՝ 40 հազար 382 մարդ, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

https://www.youtube.com/watch?v=BFK3-cSTiRU

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս