Ինչպես են ուղղաթիռով փախցնում նեպալցի նախարարներին

Նեպալցի նախարարների տարհանման տեսանյութը` երկրում տեղի ունեցած «Z հեղափոխության» ժամանակ։

Դատելով կադրերից՝ Նեպալի կառավարության անդամները և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ այնքան չցանկացան հանդիպել ժողովրդի հետ, որ 5-6 հոգանոց խմբերով կախվել էին ռազմական ուղղաթիռից իջեցված պարանից։

Հիշեցնենք, որ զումերները Նեպալում քաղաքական ռեժիմը փոխեցին ընդամենը 2 օրում այսպես կոչված «Z սերնդի հեղափոխության» ժամանակ։

Երկրում անկարգությունները սկսվեցին սեպտեմբերի 4-ին այն պատճառով, որ իշխանությունները արգելափակեցին ավելի քան 26 սոցիալական ցանցեր և մեսենջերներ, այդ թվում՝ YouTube, X, Reddit, LinkedIn, WhatsApp*, Facebook*, Instagram*:

Կառավարությունը հայտարարեց, որ ընկերությունները սահմանված ժամկետում չեն գրանցվել տեղական կապի նախարարությունում: Բողոքի ցույցերը բռնկվեցին սեպտեմբերի 8-ին: Դժգոհների մեծամասնությունը երիտասարդներ էին՝ արգելափակված սոցիալական ցանցերի օգտատերեր: Հետևաբար, ԶԼՄ-ները սկսեցին հանրահավաքները անվանել «Z սերնդի հեղափոխություն»։

Իշխանությունը կրակ բացեց. եղան զոհեր և վիրավորներ։ Ի պատասխան՝ ցուցարարները սկսեցին ավերել և հրկիզել կառավարական շենքերը և սկսեցին պաշտոնյաների իսկական որս. ֆինանսների նախարարը և նախկին վարչապետը վիրավորվեցին, իսկ վերջինիս կինը մահացավ հրդեհից։ Ցույցերի ընթացքում զոհվեց առնվազն 30 մարդ, ավելի քան 1200-ը՝ վիրավորվեցին, այդ թվում՝ 28 ոստիկան։

Արդյունքում Նեպալի վարչապետը հրաժարական տվեց։ Նա և նախագահ Ռամ Չանդրա Պաուդելը ուղղաթիռներով տարհանվեցին մայրաքաղաքից։

Տեսանյութեր

Լրահոս