Օբաման պաշտոնաթողությունից հետո առաջին անգամ ելույթ է ունեցել հանրության առջև
Բարաք Օբաման ապրիլի 24-ին առաջին անգամ ելույթ է ունեցել հանրության առջեւ ԱՄՆ-ի նախագահի պաշտոնից հեռանալուց հետո: Այս մասին հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Չիկագոյի համալսարանում երիտասարդության առջեւ արտասանած իր ճառում նա հայտարարել է, որ պատրաստվում է զբաղվել աճող սերնդի հետ աշխատանքով:
«Գլխավորը եւ ամենակարեւորը, ինչ ես կարող եմ անել, օգնելն է նոր սերնդի ղեկավարներ պատրաստելու գործում, որպեսզի նրանք կարողանան ընդունել էստաֆետն այս փոփոխվող աշխարհում»,-մեջբերում է անում գործակալությունն Օբամայի խոսքից:
Նա ընդգծել է, որ պլանավորում է աշխատել այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են դատական բարեփոխումը եւ քաղաքականության ֆինանսավորումը:
«Դա այն է, ինչը մեզ խանգարում է դիմակայելու մարտահրավերներին եւ առաջընթացի հասնելու քաղաքականության եւ հասարակական կյանքի բնագավառում»,-ընդգծել – նա:
Նաեւ նշվում է, որ իր կարճատեւ ճառում ԱՄՆ-ի 44-րդ նախագահը ոչ մի անգամ չի հիշատակել Սպիտակ տան ներկայիս տիրոջը՝ Դոնալդ Թրամփին։