
ԱՄՆ-ն Լեհաստանին նորագույն Abrams տանկեր է մատակարարել

Լեհաստան է ժամանել ամերիկյան Abrams M1A2SEPv3 տանկերի խմբաքանակ է ժամանել Լեհաստան: Այս մասին հայտարարել է հանրապետության ազգային պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը։
«Լեհաստան է ժամանել զրահատեխնիկայի հերթական խմբաքանակը։ Մենք ստացել են ծովային փոխադրամիջոցով խոշորագույն մատակարարումներից մեկը, որը ներառում է M1A2 Abrams 38 տանկ և տեխնիկական աջակցության 14 մեքենա։ Նոր տեխնիկան շուտով կհասնի մեր ստորաբաժանումներ», – գրել է նա X սոցիալական հարթակում։
Լեհաստանի պաշտպանության նախարարությանն առընթեր սպառազինության գործակալությունում պարզաբանել են, որ խոսքը Abrams M1A2SEPv3 տանկերի նորագույն տարբերակի մասին է։ Հաղորդվում է, որ դրանք կհամալրեն Լեհական զորքերի 18-րդ մեխանիզացված «Երկաթե» դիվիզիայի և, մասնավորապես, Վարշավայի 1-ին զրահատանկային բրիգադի սպառազինությունը։ Լեհական բանակի սպառազինությունն արդեն իսկ ունի նախորդ տարբերակների 116 Abrams տանկ, բացի այդ, բանակին մատակարարվել է նոր մոդիֆիկացիայի շուրջ 100 տանկ։
Abrams M1A2SEPv3-ն առանձնանում է կոմպոզիտային զրահի կիրառմամբ, կրակի կառավարման կատարելագործված համակարգերով, բեկորաֆուգասային արկերով գնդակոծության հնարավորությամբ և մի շարք այլ բարելավումներով։