
Թրամփը Սպիտակ տուն է հրավիրել Սենատին և մտադիր է «վերջապես լուծել» ԿԺԴՀ-ի խնդիրը

ԱՄՆ-ի վարչակազմը բավականին արտասովոր քայլ է ձեռնարկել՝ Միացյալ Նահանգների Սենատին հրավիրելով ամբողջ կազմով այցելել Սպիտակ տուն՝ Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի հարցի շուրջը բրիֆինգ անցկացնելու համար:
Դրանից ոչ շատ առաջ նախագահ Դոնալդ Թրամփը դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ կոչ անելով «վերջապես լուծել» ԿԺԴՀ-ի հիմնախնդիրը, տեղեկացնում BBC-ին:
Արտակարգ խորհրդակցությանը, որը կկայանա ապրիլի 26-ին Սպիտակ տանը, կմասնակցեն Սենատի բոլոր 100 անդամները (Կոնգրեսի վերին պալատում յուրաքանչյուր նահանգ ունի երկուական ներկայացուցիչ), ինչպես նաեւ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը եւ պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը:
Վերջին շաբաթներին Վաշինգտոնը քանիցս աճող անհանգստություն է հայտնել Փենյանի կողմից հրթիռային եւ միջուկային փորձարկումների անցկացման առիթով, որոնք սպառնալիք են ներկայացնում ինչպես հենց ԱՄՆ-ի, այնպես էլ Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նրա դաշնակիցների համար: