Բաժիններ՝

Պարսից ծոցի ճգնաժամը. Քուվեյթը շարունակում է «մաքոքային դիվանագիտությունը»

Քուվեյթի Էմիր շեյխ Սաբահ ալ Ահմեդ ալ Ջաբեր աս Սաբահը հունիսի 7-ին մեկնել է Դոհայից, ուր նա ժամանել էր Արաբական Միացյալ Էմիրությունների եւ Սաուդյան Արաբիայի ղեկավարության հետ հանդիպումներից հետո, որոնք խզել են դիվանագիտական հարաբերությունները Քաթարի հետ։

Հմուտ քաղաքական գործչի «մաքոքային դիվանագիտության» արդյունքների մասին, որը ձգտում է պահպանել արաբական միասնությունը, չի հաղորդվում: Սակայն տարածաշրջանային փորձագետները հուսով են, որ Էմիրը, որը կարողացավ Քաթարին հարեւան երկրների հետ հաշտեցնել 2014 թվականի ճգնաժամից հետո, կկարողանա կրկնել հաջողությունը նաեւ այս անգամ:

Արաբական եւ արեւմտյան ԶԼՄ-ները ուշադիր հետեւում են Քուվեյթի ղեկավարի ուղեւորություններին: Վերջին երկու օրվա ընթացքում Էմիրն այցելել է Ջիդդա, որտեղ հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի Սալման բեն Աբդել Ազիզ ալ Սաուդ թագավորի հետ, եւ Դուբայ, որտեղ բանակցություններ է վարել Էմիրությունների ղեկավարության հետ: Այնտեղից նա, հակառակ սպասումներին, ավելի վաղ չհայտարարված այցով ուղեւորվել է Դոհա: Քաթարի Էմիր Թամիմ բեն Համադ ալ Թանիի հետ հանդիպումը մեկ ժամից պակաս Է տեւել, ինչից հետո շեյխ Սաբահը մեկնել է Էմիրությունից:

Հանդիպման ավարտից հետո կողմերը պաշտոնական հայտարարություններ չեն արել: Դիտորդները կարծում են, որ Քուվեյթի Էմիրը Քաթարին է փոխանցել արաբական պետությունների պահանջները նրա հետ խզված հարաբերությունները վերականգնելու համար:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Քաթարի Էմիրի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է, որ պատրաստ է օգնել դիվանագիտական հակամարտության կարգավորմանը: Սպիտակ տան մամուլի տեղեկագրի համաձայն՝ Թրամփը պատրաստ է «անհրաժեշտության դեպքում հանդիպում կազմակերպել Սպիտակ տանը» խնդիրը լուծելու համար: ԱՄՆ-ի նախագահն «ընդգծել է, որ տարածաշրջանի բոլոր երկրները պետք է միասին աշխատեն, որպեսզի խոչընդոտեն ահաբեկչական կազմակերպությունների ֆինանսավորմանը եւ կասեցնեն ծայրահեղական գաղափարախոսության տարածումը», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս