Եմենում խոլերայից զոհվածների թիվը հասել է 727-ի
Եմենում խոլերայից զոհվածների թիվն ապրիլի 27-ից ի վեր կազմել է 727, հիվանդացածների քանակը հասնում է ավելի քան 91 հազարի: Այս տվյալներն իր կայքում բերում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ):
Ավելի վաղ հաղորդվել էր հունիսի 4-ի դրությամբ 681 մահացածների մասին: Մահացության մակարդակը հասել է այնպիսի չափերի, որ ամեն ժամ խոլերայից մեկ մարդ է մահանում, նշված է հաղորդագրության մեջ: Հիվանդությունից արդեն 727 մարդ է մահացել երկրի 23 նահանգներից 19-ում:
ԱՀԿ-ի տվյալներով՝ ապրիլի 27-ին Եմենում խոլերայի երկրորդ բռնկման սկզբից ի վեր հունիսի 5-ի դրությամբ հիվանդացածների ընդհանուր թիվը կազմում է 91,4 հազար, որոնց կեսից ավելին կանաք են: Ավելի քան 16 հազար հիվանդացածներ մինչեւ 5 տարեկան երեխաներ են: Դեպքերի կեսից ավելին գրանցված է Ամանաթ ալ Ազիմախի, Հաջայի, Արմանի եւ ալ Հոդեյդայի նահանգներում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: