Ֆիլ Քոլինզը հոսպիտալացվել Է հյուրանոցում ընկնելուց հետո

Բրիտանացի նշանավոր երաժիշտ, Genesis խմբի ղեկավար Ֆիլ Քոլինզը շտապ կարգով հիվանդանոց է տեղափոխվել անցած գիշեր հյուրանոցում ընկնելուց հետո: Այս մասին  հունիսի 8-ին հայտնել է հարվածային գործիքների 66-ամյա երաժիշտի եւ վոկալիստի պաշտոնական ներկայացուցիչը:

«Նա գիշերվա կեսին ընկել է հյուրանոցի իր համարում եւ գլուխը խփել աթոռին»,- մեկնաբանել է ներկայացուցիչը՝ հավելելով, որ միջադեպը դարձել է վերջերս Քոլինզի տարած վիրահատության հետեւանքը:

Պատահարի հետեւանքով երկու համերգները, որոնք պլանավորված էին լոնդոնյան Թագավորական Ալբերտ-հոլլում, չեղյալ են հայտարարված, հաղորդել է ՏԱՍՍ-ին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930