Բաժիններ՝

Պուտինը ՉԺՀ-ի նախագահի առաջիկա այցը Ռուսաստան տարվա իրադարձություն է համարել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի առաջիկա այցը Մոսկվա այս տարվա գլխավոր իրադարձությունն է համարել երկու երկրների հարաբերություններում։

«Մենք այժմ պատրաստում ենք երկկողմ հարաբերությունների գլխավոր միջոցառումը՝ Ձեր այցը Ռուսաստան»,-հայտարարել է նա չին ղեկավարի հետ Աստանայում կայացած հանդիպմանը:

Պուտինը նշել է, որ բոլորովին վերջերս Մոսկվա Էր այցելել Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին, որը ՌԴ-ի իր պաշտոնակցի հետ միասին զբաղվել է Մոսկվա ՉԺՀ-ի նախագահի այցի նախապատրաստմամբ:

Պուտինը վստահություն է հայտնել, որ այդ այցը «նշանակալի եւ մեծ իրադարձություն կդառնա երկկողմ հարաբերություններում»: Նա հավելել է, թե կցանկանար այսօրվա հանդիպումն օգտագործել երկկողմ օրակարգի, ինչպես նաւե միջազգային խնդիրների քննարկման համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս