Բաժիններ՝

Նյու Յորքի նահանգապետը Թրամփին առաջարկել է միգրանտների արտաքսումն սկսել իրենից

Նյու Յորքի նահանգապետ դեմոկրատ Էնդրյու Քուոմոն ասել է, որ եթե Սպիտակ տունը ցանկանում է «արտաքսել ներգաղթյալներին», ապա թող սկսի իրենից: Այս հայտարարությամբ Քուոմոն հավաքվածների առջեւ հանդես է եկել Նյու Յորք քաղաքում, ինչի մասին հայտնել է Fox News-ը։

Քուոմոն, որի պապը ներգաղթել է Իտալիայից, ասել է, որ բոլոր նրանց, ովքեր չեն պատկանում օնոնդագային, մոհաուքին եւ այն տարածքի մյուս ցեղախմբերին, որտեղ կազմավորվել է Նյու Յորքի նահանգը, կարելի համարել ներգաղթյալներ:

Թրամփը պաշտոնակալությունից շատ չանցած հանդես է եկել ներգաղթային օրենսդրությունը խստացնելու նախաձեռնությամբ: Մասնավորապես, նա քանիցս ստորագրել է հրամանագրեր, որոնք դժվարացնում են ԱՄՆ մուտքն առավելապես մուսուլմանական բնակչությամբ մի շարք երկրներից, սակայն դատական իշխանություններն արգելափակել են այդ որոշումները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս