Բաժիններ՝

Բրիտանիայի ոստիկանությունն առաջին անգամ դեմքերի ճանաչման նոր տեխնոլոգիա է օգտագործել

Մեծ Բրիտանիայի ոստիկանությունն առաջին անգամ դեմքերի ճանաչման նոր տեխնոլգիա է կիրառել ենթադրյալ իրավախատին ձերբակալելու համար: Այդ մասին հայտնել է ITV հեռուստաալիքը:

Առաջին անգամ նոր տեխնոլոգիան կիրառվել է մայիսի վերջին Ուելսում, սակայն ոստիկանությունն այս տեղեկատվությունը հաստատել է միայն հունիսի 8-ին: Ինչպես նշում է հեռուստաալիքը, հսկման խցիկները նույնականացրել են կասկածյալին՝ նրա դիմանկարը համեմատելով տվյալների պահոցի լուսանկարների հետ: «Դեմքերի ճանաչման այս տեխնոլոգիան մեզ թույլ կտա որոնել, սքանավորել եւ հսկել կասկածյալների նկարներն ու տեսագրություններն իրավազանցների տվյալների պահոցի հիման վրա, ինչը կբերի այն անձանց ավելի արագ եւ ավելի ստույգ նույնականացման, ովքեր հետաքրքրություն են ներկայացնում (իրավապահ մարմինների համար)»,- հայտարարել է ոստիկանության ներկայացուցիչ Ռիչարդ Լյուիսը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930