Շավարշ Քոչարյանը կոչ է անում Կատարի հետ վիզաների ազատականումը չդիտակել Մերձավոր Արևելքում տեղի ունեցողի համատեքստում

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը հորդորում է Հայաստանի՝ Կատարի հետ վիզաների ազատականացումը չդիտարկել Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձություների, այդ թվում՝ 7 պետության ու Կատարի միջև դիվանագիտական հարաբերությունների խզման շուրջ:

Քոչարյանի խոսքով, Կատարի հետ վիզաների ազատականացումը կապված է զբոսաշրջության խթանման և ՀՀ կառավարության՝ տարբեր պետությունների հետ մուտքի արտոնագրի ազատականացման քաղաքականության հետ, որը շարունակական է լինելու:

«Կատարն այդ պետություններից մեկն է: Մոտ ժամանակներս կլինի ևս վեց պետություն, որոնց հետ վիզային ռեժիմի ազատականացում կսահմանենք: Նաև պետք է հաշվի առնենք, որ տարածաշրջանի այլ երկրներ, այդ թվում Վրաստանը շատ ավելի մեծ թվով երկրների համար է ազատականացրել մուտքը, ինչը բերել է զբոսաշրջության զարգացման: Այս տեսակետից, որևէ խնդիր չեմ տեսնում»,- ասաց փոխարտգործնախարարը:

Ընթացիկ տարվա հունիսի մեկին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Կատարի Պետության քաղաքացիներին ՀՀ մուտքի արտոնագրեր ստանալու պահանջից ազատելու նախագծին: Հայաստանի և Կատարի միջև հարաբերություններն ու բազմակողմ համագործակցության դինամիկան տարեցտարի արձանագրում են նոր առաջընթաց: Ավելանում է տարածաշրջանից ինչպես զբոսաշրջային, այնպես էլ գործնական նպատակներով Հայաստան ժամանողների թիվը:

Տեսանյութեր

Լրահոս