Հնդկաստանի նոր նախագահ Ռամ Նաթ Քովինդը, որն ընտրվել է հուլիսի 17-ին, հուլիսի 25-ին երդում է տվել եւ պաշտոնապես ստանձնել պաշտոնը:
Яндекс.Такси-ի գլխավոր տնօրեն Տիգրան Խուդավերդյանը կգլխավորի ռուս-ամերիկյան նոր համատեղ ընկերությունը, որը նախատեսում է ընդլայնել գործունեությունը Ռուսաստանում, և որոշ ԱՊՀ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը հուլիսի 24-ին ընդունեց Եվրոպական խորհրդարանի տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչների։
Կոլումբիան երբեք չի միջամտել Վենեսուելայի ներքին գործերին եւ ցանկանում է, որ վենեսուելացիներն իրենք ելք գտնեն երկրում առաջացած իրադրությունից:
Վաշինգտոնը քննարկում է Ուկրաինային ամերիկյան զենք ուղարկելու հնարավորությունը: Հուլիսի 25-ին դա հավաստել է Ուկրաինայի հարցերով ԱՄՆ-ի Պետական դեպարտամենտի հատուկ ներկայացուցիչ Քուրտ Վոլքերը BBC-ին տված հարցազրույցում։
Չինաստանի արտգործնախարարության (ԱԳՆ) ղեկավար Վան Ին Հնդկաստանի իշխանություններին կոչ է արել իր զինվորականներին անհապաղ դուրս բերելու Սիկքիմի նահանգի շրջանի տարածքից, ինչը թույլ կտա լուծել երկու երկրների միջեւ առաջացած լարվածությունը, ասված է Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության մեջ։
Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին հայտարարել է, որ իր կառավարությունը չի դադարեցնելու Կատարի շրջափակումը՝ անկախ ճգնաժամի դադարեցմանն ուղղված այլ երկրների ջանքերի:
ՄԱԿ-ի գլխավոր քատուղար Անտոնիու Գուտերիշը Կատարին, Սաուդյան Արաբիային, Արաբական Միացյալ Էմիրություններին (ԱՄԷ), Բահրեյնին եւ Եգիպտոսին նշել է բանակցություններ սկսելու անհրաժետությունը եւ գտնելու Պարսից ծոցում դիվանագիտական ճգնաժամից դուրս գալու փոխադարձ ընդունելի ուղիներ:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը (ԱԽ) հուլիսի 24-ին ընդունել է մամուլի համար երեք հայտարարություններ, որոնցում դատապարտել է խաղաղապահների վրա հարձակումը Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում (ԿԱՀ), ինչպես նաեւ ահաբեկչական գործողություններն Աֆղանստանում եւ Պակիստանում, որոնք տասնյակ մարդկանց կյանք են խլել։
Ճապոնիայում աննախադեպ շոգ եղանակի պատճառով մեկ շաբաթվա ընթացքում մահացել է վեց մարդ, 6 037-ը հոսպիտալացվել են:
Հուլիսի 24-ին սատկել է քսանամյա Սթաբս կատուն, որն իր ամբողջ կյանքում եղել է Ալյասկայի նահանգի Թալքիթնա քաղաքի ոչ պաշտոնական քաղաքագլուխը:
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովը հաստատել է 2018թ-ի ֆինանսական տարվա համար արտաքին գործողությունների և հարակից ծրագրերի համար նախատեսվող բյուջետային հատկացումների վերաբերյալ օրինագիծը:
Որպես Եվրոպացի զբոսաշրջիների նվազման պատճառ Օնարանը առաջ է քաշում Թուրքիայի ներսում տիրող քաղաքական լարված իրավիճակը, և քաղաքական իշխանությունների հռետորիկան։ Ըստ Օնարանի եվրոպացի զբոսաշրջիկներին նորից գրավելու համար, թուրք քաղաքական գործիչները պետք է մեղմացնեն քաղաքական հռետորիկան։
«ՀՀ նախագահի արած ցանկացած նախադասություն, ելույթ, հարցազրույց երբեք չպետք է անջատել այս ժամանակահատվածում նրա ունեցած որևէ ելույթի, հարցազրույցի կամ ասածի կոնտեքստից»:
Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն իր ամենամյա ուղերձում հայտարարել է, որ մտադիր չէ հետ կանգնել երկրում թմրամոլության դեմ պայքարից՝ չնայած միջազգային կազմակերպությունների կողմից քննադատությանը, հաղորդել է France-Presse գործակալությունը։
Շվեյցարիայի Շաֆհաուզեն քաղաքում առնվազն հին մարդ է վիրավորվել, նրանցից երկուսը՝ լուրջ, անհայտ տղամարդու հարձակման հետեւանքով:
Ադրբեջանում երեք տարվա ազատազրկման դատապարտված բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնումը դեռևս հնարավոր չէ, քանի որ դատարանի որոշումն ուժի մեջ չի մտել, իսկ պաշտպանությունը այս պահին չի որոշել բողոքարկել որոշումը, թե ոչ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ամերիկյան հասարակական-քաղաքական կյանքի բարեփոխման գործընթացը համեմատել է կոյուղու համակարգի մաքրման հետ:
Գերմանիայի ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբերը մեղադրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին թուրք-գերմանական համագործակցությունը ռիսկի ենթարկելու համար:
Մի քանի երկրներ, որոնց թվում Սաուդյան Արաբիան, Ռուսաստանը եւ Վենեսուելան, հավանություն են տալիս ՕՊԷՔ+ գործարքի երկարացմանը 2018 թվականի մարտ ամսից հետո:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ ադրբեջանական զինված ուժերի կողմից 2017թ. հուլիսի 20-22-ին Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը գնդակոծելու վերաբերյալ, հեռախոսազրույց է ունեցել Եվրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարի ներկայացուցչի հետ:
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հուլիսի 24-ին խոստովանել է, որ վաղօրոք ծանոթացած չի եղել դատական համակարգի բարենորոգության մասին օրինագծի տեքստին:
Ղրղզստանում ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի ավիաբազայի տեղակայումը լուրջ սպառնալիք է ստեղծել հանրապետության անվտանգությանը:
ԱՄՆ-ի թերթաքարային նավթ արտադրողները պատրաստ են ՕՊԷՔ-ի հետ երկխոսության: Այս մասին հայտնել է ՕՊԷՔ-ի գլխավոր քարտուղար Մուհամեդ Բարքինդոն ՌԲԿ հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ։
Քաբուլում հուլիսի 24-ին իրականացված ահաբեկչական գործողության հետեւանքով զոհվածների թիվը հասել է 35-ի:
«Թալիբան» արմատական շարժման զինյալներն ստանձնել են հուլիսի 24-ին Աֆղանստանի մայրաքաղաքում իրականացված ահաբեկչական գործողության պատասխանատվությունը, որը 24 մարդու կյանք է խլել:
Աֆղանստանի մայրաքաղաքում պայթանյութով լի ավտոմոբիլի պայթյունի զոհ է դարձել առնվազն 24 մարդ, եւս 42-ը վիրավորվել է: Հուլիսի 24-ին այս մասին հաղորդել է Agence France-Presse-ը (AFP)՝ վկայակոչելով երկրի ներքին գործերի նախարարության ներկայացուցչի:
Միջազգային բանակցություններում ԱՄՆ-ի վարչակազմի հատուկ ներկայացուցիչ Ջեյսոն Գրինբլաթը հուլիսի 23-ին ուղեւորվել է Իսրայել՝ Երուսաղեմի իրադարձությունների պատճառով առաջացած լարվածության թուլացման նպատակով:
Եգիպտոսի բանտերում պահվող գրեթե 600 մարդ հուլիսի 23-ին ազատ են արձակվել երկրի նախագահի հայտարարած համաներումով, որը հայտարարվել է ազգային տոնի՝ 1952 թվականի հուլիսի 23-ի Հեղափոխության օրվա կապակցությամբ։
Նրանք կարող են բացել տարայի կափարիչը, լուծել գլուխկոտրուկներ և գտնել լաբիրինթոսից դուրս գալու ճանապարհը։