Բաժիններ՝

Մեյը և Թրամփը նշել են Չինաստանի հանգուցային դերը Կորեական թերակղզու ճգնաժամի լուծման գործում

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել են, որ Կորեական թերակղզու ճգնաժամի լուծման գործում հանգուցային դերը պետք է խաղա Չինաստանը: Այդ մասին  հայտնել է Միացյալ Թագավորության վարչապետի դիվանատան պաշտոնական ներկայացուցիչը:

«Վարչապետն ու նախագահը համաձայնեցին, որ հանգուցային դերը պետք է խաղա Չինաստանը, եւ կարեւորեցին այն, որ ՉԺՀ-ի իշխանություններն օգտագործեն իրենց ունեցած բոլոր լծակները, որպեսզի ապահովեն Հյուսիսային Կորեայի կողմից այդ անօրինական գործողությունների դադարեցումը, որպեսզի մենք կարողանանք ապահովել այդ տարածաշրջանի երկրների անվտանգությունը»,- ասված է դիվանատան աշխատակցի տարածած հաղորդագրության մեջ:

Մամուլի տեղեկագրում նաեւ նշվում է, որ երկու երկրների ղեկավարների միջեւ կայացած հեռախոսազրույցի ընթացքում Մեծ Բրիտանիայի կառավարության ղեկավարը հայտնել է, որ Միացյալ Թագավորությունը կշարունակի գործակցել Միացյալ Նահանգների ու արտասահմանյան իր գործընկերների հետ Փենյանի վրա տնտեսական ճնշում գործադրելու համար՝ լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու ճանապարհով, ներառյալ պատժամիջոցները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930