Բաժիններ՝

Ամերիկացի հայտնիները հեռուստամարաթոն կանցկացնեն «Հարվի» փոթորկից տուժածներին օգնելու նպատակով

Ամերիկացի տասնյակ հայտնի դերասաններ եւ երաժիշտներ կմասնակցեն “Hand in Hand” («Ձեռք ձեռքի տված») հեռուստամարաթոնին՝ հաջակցություն «Հարվի» փոթորկից տուժածների:

«Հեռուստամարաթոնից եկամուտները կուղղորդվեն United Way, Habitat for humanity, Save the Children, Feeding Texas, Direct Relief կազմակերպություններին, ինչպես նաեւ փոթորկի հետեւանքների հիմնադրամին…»,- ասված է ակցիայի պաշտոնական կայքում զետեղված հայտարարության մեջ: Այն տեղի կունենա սեպտեմբերի 12-ին E.T. ժամանակով ժամը 20:00-ին (Երեւանի ժամանակով՝ 04:00-ին):

Պորտալի տվյալներով՝ հեռուստամարաթոնին կմասնակցեն հոլիվուդյան հայտնի դերասաններ Ջորջ Քլունին, Ռոբերտ դե Նիրոն, Ջեյմի Ֆոքսը, Մեթյու Մակքոնահին, Ջուլյա Ռոբերթսը, Ադամ Սենդլերը, Բարբարա Սթրեյզանդը, ինչպես նաեւ Black Eyed Peas խումբը, կատարողներ Beyonce-ն, Ջասթին Բիբերը, Քելի Ռոուլանդը եւ շատ ուրիշներ:

Ուղիղ հեռարձակում կտրվի Լոս Անջելեսից, Նյու Յորքից եւ Նեշվիլից: Օգոստոսի լույս 26-ի գիշերն ԱՄՆ-ի Տեխասի նահանգը պատուհասեց «Հարվի» փոթորիկը: Ըստ վերջին տվյալների՝ դրա զոհ դարձավ 60 մարդ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս