
Բորբոսնած, տտիպ համ ունեցող տորթ՝ «Yerevan City»-ի մասնաճյուղում. ՍԱՏՄ-ն ընթացք է տվել

«Երևան Սիթի»-ի Շենգավիթի մասնաճյուղից գնել ենք այս տորթը, ֆիրման անհայտ էր, ուղղակի վերցրինք այդ պահին ամենաթարմ տորթը, թվագրված ամսի 26-ի։ Արտաքինից նորմալ տորթ էր, բերեցինք տուն ու բորբոսնած, տտիպ համ ունեցող տորթ «հայտնաբերեցինք»։ Փաստացի, ժամկետի մեջ է մինչև հոկտեմբերի 6-ը։ Այս մասին գրել է ֆեյսբուքյան օգտատերը:
«Ամսաթիվը, կարծես թե, երկու անգամ էլ տպված. կամ տպիչի խնդիրն էր եղել կամ էլ մաքրել ու նոր ամսաթիվ են գրել։
Կտրոնը չեմ պահել, բայց գնել եմ ժամը 16:30-ի սահմաններում»,- գրել է նա:
ՍԱՏՄ-ից Tert.am-ին հայտնեցին, որ տեղյակ են խնդրից:
«Նույն օրն ընթացք է տրվել հարցին, և արդյունքների մասին քաղաքացին կտեղեկացվի»,- փոխանցեցին ՍԱՏՄ-ից: