Բաժիններ՝

Բրազիլիայի գլխավոր դատախազը մեղադրանքներ է առաջադրել Ռուսեֆի և Լուլա դա Սիլվայի դեմ. Globo

Բրազիլիայի գլխավոր դատախազ Ռոդրիգու Ժանոն հայց է ներկայացրել երկրի Ֆեդերալ գերագույն դատարան՝ հանցավոր ընկերակցության կազմակերպման մեղադրանքներ առաջադրելու հանրապետության նախկին նախագահներ Դիլմա Ռուսեֆին եւ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվային: Սեպտեմբերի 5-ին այս մասին հայտնել է Globo հեռուստաալիքը։

Մեղադրանքներ են առաջադրվել նաեւ Բրազիլիայի կառավարության մի քանի նախկին նախարարների եւ սենատոր Գլեյզի Հոֆմանի հասցեին, որը ձախ՝ Աշխատավորների կուսակցության նախագահն է:

Այս քրեական գործի բոլոր ֆիգուրանտներին սպառնում է երեքից մինչեւ ութ տարվա բանտարկություն:

Ժանոյի կազմած փաստաթղթում ասված է, որ 2002-ից մինչեւ 2016 թվականն ընկած ժամանակամիջոցում գործի ֆիգուրանտները «հիմել եւ կազմակերպել են հանցավոր խմբավորում առավելապես պետական վարչակազմի դեմ բազմաթիվ հանցագործություններ կատարելու համար», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930