Թրամփը Կոնգրեսին կես տարի է տվել անօրինական միգրանտների երեխաների մասին օրենքի ընդունման համար
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկրի Կոնգրեսին նախազգուշացնում է, որ վերջինս կես տարի ունի անօրինական միգրանտների երեխաների իրավունքների բնագավառի օրենսդրության ընդունման համար: Սեպտեմբերի 5-ին Թրամփը չեղյալ է հայտարարել այսպես կոչված DACA ծրագիրը, որը հետաձգել է ավելի քան 750 հազար անօրինական միգրանտների արտաքսման հնարավորությունը, որոնք ԱՄՆ են ժամանել մանուկ հասակում:
Ավելի վաղ ժամանակավոր թույլտվություն ստացած անօրինական միգրանտների անհապաղ արտաքսում չի լինի, բայց իշխանությունները նոր թույլտվություններ չեն տա: Թրամփը ցանկանում է, որ Կոնգրեսը նոր նորմաներով համապատասխան օրենք ընդունի ավելի վաղ գործող հրամանագրի փոխարեն, որն ընդունվել է տակավին Բարաք Օբամայի կողմից:
«Կոնգրեսը վեց ամիս ունի DACA-ի օրինականացման համար (այն, ինչ Օբամայի վարչակազմը չկարողացավ անել): Եթե նրանք (Կոնգրեսը – խմբ.) չկարողանան, ես կվերադառնա՛մ այդ հարցին»,- գրել է նախագահը Twitter-ում:
ABC News հեռուստաալիքը սեպտեմբերի 5-ին հայտնել է, որ Նյու Յորքի ոստիկանությունը ձերբակալել է DACA ծրագրի չեղարկման մասին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի որոշման դեմ ցույցի 34 մասնակիցների: Բողոքավորները ձերբակալվել են «Թրամփի աշտարակի»՝ այն շենքի դիմաց, որը պատկանում է Միացյալ Նահանգների նախագահի ընկերությանը:
Բողոքի ակցիաներ են տեղի ունեցել նաեւ ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնուսմ, որտեղ պլակատներով ցուցարարները հավաքվել էին Սպիտակ տան դարպասի մոտ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: