Բաժիններ՝

Վլադիﬕր Պուտինը և ՖԻՖԱ-ի նախագահը Մոսկվայում հանդիպում կունենան

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիﬕր Պուտինը սեպտեմբերի 9-ին Մոսկվայում հանդիպում կունենա ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոյի հետ:

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դﬕտրի Պեսկովը: Սեպտեմբերի 9-ին Մոսկվայում տեղի կունենա 2018թ. Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության արշավի ﬔկնարկի տոնական արարողությունը:

Դﬕտրի Պեսկովը նշել է, որ Ինֆանտինոն նույնպես ներկա է լինելու Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում կայանալիք ﬕջոցառմանը: «Որքան գիտեմ, Ինֆանտինոն այդ օրը մարզադաշտում է լինելու, ուստի նրանք անպայման կհանդիպեն»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս