Բաժիններ՝

Մահացել է գերամանացի երաժիշտ Հոլգեր Շուկայը

79 տարեկան հասակում մահացել է գերամանացի երաժիշտ, Can ռոք խմբի բաս-կիթառահար Հոլգեր Շուկայը: Այդ մասին հայտնել է KՓlner Stadt-Anzeiger-ը:

Արտիստին մեռած են գտել սեպտեմբերի 5-ին Քյոլնի մերձակա Վայլերսվիստ քաղաքի ստուդիայում: Դատաբժշկական փորձագետները պարզում են՝ երբ է նա մահացել: Շուկայը San-ի հիմնադիրներից մեկն էր եւ խմբի գաղափարախոսը, խումբ, որն առավել ազդեցիկներից մեկն էր դարձել քրաութ-ռոք ժանրում: Բաս-կիթառահարը San-ից հեռացավ 1977 թվականին, երկու տարի անց խումբը կազմացրվեց:

Հոլգեր Շուկայի անհատական դիսկադարանը ներառում է ավելի քան քսան ալբոմ, որոնցից մի քանիսը ձայնագրված են այնպիսի արտիստների մասնակցությամբ, ինչպիսին են՝ Դեւիդ Սիլվիանը, Ջա Ուոբլը եւ Քոննի Պլանկը:

Հունվարին մահացել էր San-ի մյուս հիմնադիրը՝ Յակի Լիբեցայտը, որը նվագում էր հարվածային գործիքների վրա:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս