Բաժիններ՝

ԱՄՆ-ում հազարավոր զինծառայողների են տարահանում «Իրմա» փոթորկի պատճառով

ԱՄՆ-ի շուրջ հինգ հազար զինծառայողներ, քաղաքացիական ծառայողներ եւ նրանց ընտանիքների անդամներ կտարահանվեն ռազմածովային օդուժի՝ Ֆլորիդայից հարավ ընկած «Քի-Ուեսթ» ռազմակայանից՝ «Իրմա» փոթորկի մոտենալու պատճառով: Այդ մասին հայտնել է CNN հեռուստաաալիքը:

Սպասվում է, որ ռազմակայանում կմնա շուրջ 50 -60 մարդ անհետաձգելի գործեր կատարելու համար: Բացի դրանից, տարահանում կարող է կատարվել նաեւ տարածաշրջանի այլ ռազմական օբյեկտներում:

Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել Ֆլորիդայի նահանգում եւ ԱՄՆ-ի անդրծովյան տարածքներում՝ Պուերտո Ռիկոյում եւ Վիրգինյան կղզիներում՝ «Իրմա» փոթորկի մոտենալու պատճառով:

«Իրմա» փոթորիկն արդեն հասել է հինգերորդ՝ առավելագույն կատեգորիային, այն համարում են առնվազն վերջին տասնամյակում ամենահզոր փոթորիկն Ատլանտյան օվկիանոսում: Այն ավելի ուժեղ է «Հարվի» փոթորկից, որն օգոստոսի վերջին մոլեգնեց Տեխասի ծովեզերքին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս