Քլինթոնը պնդում է, որ Սանդերսը խանգարել է ընտրություններում հաղթելու իր շանսերին. CNN
Հիլարի Քլինթոնը, որն անցյալ տարվա նոյեմբերին կայացած նախագահական ընտրություններում տանուլ տվեց Դոնալդ Թրամփին, իր նոր գրքում քննադատության է ենթարկել Դեմոկրատական կուսակցությունից նախագահի պաշտոնի թեկնածուի համար պայքարում իր մրցակցին՝ Վերմոնտի նահանգից սենատոր Բեռնի Սանդերսին։
Ինչպես սեպտեմբերի 5-ին հայտնել է CNN հեռուստաընկերությունը, Քլինթոնը պնդում Էէ, որ նախընտրական արշավի ընթացքում իր հասցեին Սանդերսի հարձակումները «երկրաժամկետ վնաս հասցրեցին» հաղթանակի հասնելու իր շանսերին:
«Նախնական ընտրությունների ողջ ժամանակաշրջանում ամեն անգամ, երբ ես փորձում էի պատասխան տալ Բեռնիի հարձակումներին, ինձ խորհուրդ էին տալիս հանդես բերել զսպվածություն,-ասված է այն հատվածում, որը սեպտեմբերի 5-ին մեջբերել է CNN հեռուստաընկերությունը:- Նախագահ Օբաման ինձ հորդորում էր ատամներս սեղմել եւ խուսափել Բեռնիից, որքան միայն հնարավոր է: Ես ինձ կապանքների մեջ էի զգում»:
Քլինթոնի «Ի՞նչ տեղի ունեցավ» (What Happened) հուշերի գիրքը լույս կտեսնի սեպտեմբերի 12-ին Simon and Schuster հրատարակչության կողմից եւ կդառնա նրա երրորդ նման գործը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: