
Մենք համաձայն ենք զարգացնել Հայաստան-Ուկրաինա համագործակցությունը և ընդլայնել երկկողմ օրակարգը. Միրզոյան-Սիբիհա հանդիպում՝ Վարշավայում

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրեյ Սիբիհայի հետ։
Այս մասին նշված է Արարատ Միրզոյանի X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։
«Խորաթափանց զրույց՝ իմ գործընկեր Անդրեյ Սիբիհայի հետ։ Մենք համաձայն ենք զարգացնել Հայաստան-Ուկրաինա համագործակցությունը և ընդլայնել երկկողմ օրակարգը»,-նշել է Միրզոյանը՝ հավելելով, որ հանդիպման ընթացքում համառոտ ներկայացվել է նաև Հարավային Կովկասում հաստատված խաղաղությունը։
Կարծիքներ փոխանակվեցին ստեղծված իրավիճակի վերաբերյալ»,-ասված է Միրզոյանի գրառման մեջ։
Նրա խոսքով՝ հանդիպմանն ընդգծվել է նաև Ուկրաինայում խաղաղության հասնելու կարևորությունը։