![](/banners/BeFunky-design.jpg)
«ԱՄՆ-ը ԿԺԴՀ-ի վերաբերյալ բանաձևում պետք է ընդգծի խնդրի ռազմական լուծման բացակայությունը». Լավրով
![](https://168.am/wp-content/uploads/2017/09/lavrov.jpg)
Մոսկվան պնդելու է, որ ԿԺԴՀ-ի վերաբերյալ ամերիկյան բանաձեւում ընդգծվի Կորեական թերակղզու խնդրի ռազմական լուծման բացակայությունը: Այդ մասին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
«Ինչպես ես եմ հասկանում, ամերիկացիներն արդեն պատրաստել են բանաձեւը (ԿԺԴՀ-ի վերաբերյալ), եւ, հավանաբար, այնքան էլ կոռեկտ չէ, տեքստը չտեսած, խոսել այն մասին, որ մենք դա կարգելափակենք կամ դրան կաջակցենք»,-ասել է ռուսական դիվանագիտական գերատեսչության ղեկավարը:
«Միանշանակ առաջ ենք տանելու բանակցային որոշման այլընտրանքի բացակայությունն ընդգծելու, այդ խնդրի ռազմական լուծման բացակայությունն ընդգծելու անհրաժեշտությունը»,- հավելել է Լավրովը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: