Մեքսիկայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 90-ի
Մեքսիկայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի զոհերի թիվը հասել է 90-ի: Այդ մասին հայտինել է երկրի ներքին գործերի նախարարությունը:
«Հաղորդվում է, որ զոհվածների թիվը հասել է 90-ի, նրանցից 71-ը Օահակայի նահանգից են, 15-ը՝ Չյապասից և չորսը՝ Տաբասկոյից»,- ասված է գերատեսչության հայտարարության մեջ: Ավելի վաղ տեղեկացվել էր 65 զոհվածների մասին:
8,2 մագնիտուդով երկրաշարժը գրանցվել է սեպտեմբերի 8-ին՝ UTC ժամանակով ժամը 04:49-ին (Երևանի ժամանակով ժամը 08:49-ին): Էպիկենտրոնը գտնվում էր Տրես-Պիկոս բնակավայրից 119 կիլոմետր հարավ-արեւմուտք ընկած շրջանում: Երկրաշարժի օջախը 33 կիլոմետր խորության վրա էր:
Ցունամիների նախազգուշացման խաղաղօվկիանոսյան կենտրոնը հայտնել է, որ Մեքսիկայի ափերի մոտ ալիքների բարձրությունը հասել է մեկ մետրի, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: