Լվովի մարզում սկսվել են ՆԱՏՕ-ի «Rapid Trident-2017» զորավարժությունները
Ուկրաինայի Լվովի մարզի Յավորովսկի զինափորձարանում (հետման Պյոտր Սագայդաչնիի անվան ցամաքային զորքերի ազգային ակադեմիայի խաղաղապահության եւ անվտանգության միջազգային կենտրոն) մեկնարկել են «Rapid Trident-2017» միջազգային խոշորագույն հրամանատարաշտաբային զորավարժությունները: Այդ մասին հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
«Վարժանքներին ավելի քան 2,5 հազար զինծառայողներ են մասնակցում 14 երկրներից՝ Ուկրաինայից, ԱՄՆ-ից, Կանադայից, Բուլղարիայից, Էստոնիայից, Իտալիայից, Վրաստանից, Լիտվայից, Մոլդովայից, Նորվեգիայից, Լեհաստանից, Ռումինիայից, Թուրքիայից, Մեծ Բրիտանիայից»,-նշվում է հաղորդագրության մեջ: Վարժանքների մամուլի ծառայության ղեկավար Անտոն Միրոնովիչը ճշտել է, որ դրանցում կներգրավվի մի քանի տասնյակ միավոր զրահատեխնիկա, ավտոմոբիլային տեխնիկա եւ Մի-8 երկու ուղղաթիռ եւ Ան-26 ինքնաթիռ: «Բավականին մեծ թվով պատվիրակություն է լինելու ԱՄՆ-ի բանակից՝ գրեթե 400 մարդ»,-նշել է վարժանքների խոսնակը:
Նա նաեւ ասել է, որ «Rapid Trident-2017» զորավարժությունները, որոնք տեւելու են մինչեւ սեպտեմբերի 23-ը, որեւէ կերպ կապված չեն «Արեւմուտք-2017» ռուսական վարժանքների անցկացման հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: