Բաժիններ՝

Ֆլորիդայում «Իրմա» փոթորկի հետևանքները ներկայացվել են տեսանյութերով

Սոցիալական ցանցերի օգտատերերը տեսանյութեր են հրապարակում Ֆլորիդայից, որտեղ նախօրյակին մոլեգնել է «Իրմա» փոթորիկը՝ մինչ այդ անցնելով Կարիբյան կղզիներով: Տեսահոլովակներից մեկում կարելի է տեսնել, թե ինչպես է ուժգին քամին պոկում շենքի տանիքը Մայամիի ծովեզերքին:

https://www.youtube.com/watch?v=mQQf6f3BBf0

Տեղի բնակիչներից մեկը նկարահանել է քաղաքի ջրասուզված գործարար շրջանը: Տեղական նորությունների հաղորդավար Օմար Լյուիսը համանման տեսանյութ է հրապարակել՝ «Իրմա» փոթորիկը Մայամիի փողոցներն արագորեն վերածում է գետերի» նշումով:

Ֆլորիդայի ավելի քան 3,3 մլն բնակիչներ առանց էլեկտրականության են մնացել «Իրմա» փոթորկի պատճառով: Սպասվում է, որ անջատումներն էլ ավելի կշատանան դեպի հյուսիս փոթորկի շարժվելու համեմատ: Ընդամենը նահանգում ապրում է 7 մլն մարդ:

Փակ են Մայամիի, Օռլանդոյի, Ֆորտ- Լոդերդեյլի և Տամպայի օդանավակայանները. դրանցից մի քանիսը խոստանում են չվերթերը վերսկսել սեպտեմբերի 12-ին, մյուսներում առաջիկա օրերի չվացուցակը բացակայում է: Ֆլորիդայի ավելի քան 116 հազար բնակիչներ տեղավորվել են 530 ժամանակավոր ապաստարաններում: «Իրմա»-ն համարվում է առնվազն վերջին տասնամյակի ընթացքում Ատլանտիկայում ձևավորված ամենահզոր փոթորիկը: Կարիբյան ավազանի տարածաշրջանում դրա զոհ է դարձել առնվազն 27 մարդ: ԱՄՆ-ում զոհվածների վերաբերյալ պաշտոնական տվյալներ դեռևս չեն հրապարակվել: Իշխանությունների կանխատեսման համաձայն՝ «Իրմա»-ից կարող է տուժել ավելի քան 30 մլն մարդ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս