![](/banners/BeFunky-design.jpg)
ԿԺԴՀ-ն Վաշինգտոնին «տառապանքներ» է խոստացել նոր պատժամիջոցների ընդունման դեպքում
![](https://168.am/wp-content/uploads/2017/09/904795.jpg)
Հյուսիսային Կորեան ԱՄՆ-ին նախազգուշացրել է, որ նոր պատժամիջոցների ընդունման դեպքում «Վաշինգտոնը պատշաճ գին կվճարի և իր ամբողջ պատմության ընթացքում մեծագույն ցավն ու տառապանքը կապրի, եթե շարունակի պնդել, որ սաստկացվի ԿԺԴՀ-ի նկատմամբ պատժամիջոցային ռեժիմը: Այս մասին հայտնել է Yahoo! News-ը:
ԿԺԴՀ-ի արտգործնախարարության հաղորդագրության մեջ, որը տարածել է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը, նշված է, որ ԱՄՆ-ը «պատշաճ գին կվճարի», եթե շարունակի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում առաջ մղել իր «ապօրինի բանձևը»:
ԱՄՆ-ը մտադիր է սեպտեմբերի 11-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քվեարկության ներկայացնել նախագծի բանաձև ԿԺԴՀ-ի նկատմամբ պատժամիջոցների հերթական սաստկացման մասին՝ երկրի կողմից միջուկային փորձարկում անցկացվելու պատճառով: Անվտանգության խորհրդի անդամների մեջ տարածված փաստաթղթում ենթադրվում է արգելել երկրին նավթի և նավթամթերքների մատակարարումները, ինչպես նաև սահմանել հյուսիսկորեական թեթև արդյունաբերության արտադրանքի բռնարգելք: