Սպիտակ տան բժիշկ Ռոնի Ջեքսոնն ԱՄՆ-ի նախագահի բժշկական զննությունից հետո հայտարարել է, որ Դոնալդ Թրամփը գտնվում է գերազանց վիճակում եւ լիովին պիտանի է իր վրա դրված պարտականությունների կատարման համար:
Միացյալ Նահանգները խորը մտահոգված է Թուրքիայում մարդու հիմնարար ազատությունների սահմանափակման դեպքերի առնչությամբ:
ԱՄՆ-ի վարչակազմը որոշում էկայացրել կրճատել ՄԱԿ-ի՝ Պաղեստինցի փախստականների օգնության եւ աշխատանքների կազմակերպման մերձավորարեւելյան գործակալությանն արվող վճարումները՝ 125 միլիոն դոլարից մինչեւ 60 միլիոն դոլար:
ԱՄՆ-ի եւ Ղազախստանի նախագահներ Դոնալդ Թրամփը եւ Նուրսուլթան Նազարբաեւը Սպիտակ տանը կայացած հանդիպման ընթացքում պայմանավորվել են ամրապնդել համագործակցությունը մի շարք բնագավառներում:
Առնվազն յոթ մարդ է սպանվել, եւս 33-ը՝ վիրավորվել Մյանմայի արեւմուտքի Ռաքհայնի նահանգում բողոքավորների հետ ոստիկանության բախումների հետեւանքով:
Միջազգային հանրակցությունը չի կարող համակերպվել ԿԺԴՀ-ից բխող հրթիռամիջուկային սպառնալիքին, հայտարարել է Կանադայի արտաքին գործերի նախարար Քրիստյա Ֆրիլանդը:
Կոսովցի սերբերի «Ազատություն, ժողովրդավարություն, ճշմարտություն» շարժման առաջնորդ Օլիվեր Իվանովիչի սպանության հետաքննության վարումը հանձնարարված է երկու քննիչների՝ սերբի ու ալբանացու:
Իռլանդական The Cranberries ռոք խմբի վերջին ալբոմի վաճառքները խմբի մեներգչուհի Դոլորես Օ՛Ռիորդանի մահից հետո Amazon-ի չարթում ավելացել են 900000 տոկոսով:
Ֆրանսիացի դերասանուհի Կատրին Դենյովը սեռական բռնության զոհերից ներողություն է խնդրել այն դառնության համար, որն ինքը նրանց պատճառել է՝ ստորագրելով ֆրանսուհիների կոլեկտիվ նամակը, որում աջակցություն է հայտնվում կանանց նկատմամբ ուշադրության նշաններ ցուցաբերելու տղամարդկանց իրավունքներին:
Իտալիայի գյուղատնտեսության, անտառտնտեսության եւ պարենամթերքի նախարարությունը կազմել է երկրի ամենահին ծառերի ցուցակը։
ՆԱՏՕ-ն դատապարտել է Կոսովոյում սերբ քաղաքական գործիչ Օլիվեր Իվանովիչի սպանությունը:
Եվրասիայի մութ ու անազատ տարածաշրջանում առանձնանում է երկու լուսավոր կետ. հանրահայտ Freedom House կազմակերպության կողմից այսօր հրապարակված զեկույցի համաձայն՝ Հայաստանն ու Վրաստանը, լինելով մասնակի ազատ երկրներ, անազատ տարածաշրջանի առավել ազատ երկրներից են: Լիովին ազատ երկիր Եվրասիայում չկա:
ԱՄՆ և Չինաստանի նախագահներ Դոնալդ Թարմփը և Սի Ծինփինը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Հյուսիսային Կորեայի շուրջ ստեղծված ճգնաժամային իրավիճակի կարգավորման ուղիները:
«Կողմերը որոշակի հարցերի շուրջ պայմանավորվում են, ինչ-ինչ հարցերի շուրջ կա կոնսենսուս, բայց խուսափում են քաղաքական պատասխանատվություն ստանձնել»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը:
«Չեմ կարծում, թե Սերգեյ Լավրովը որևէ նոր բան է ասել: Զիջումներ պահանջվում են երկու կողմերից, այդ ցավոտ զիջումները վերաբերում են երկու կողմերին»:
ԿԺԴՀ-ն 140 մարդուց բաղկացած նվագախումբ կուղարկի ձմեռային Օլիմպիադային, որը փետրվարի 9-ից մինչեւ 25-ն անցկացվելու է հարավկորեական Փյոնչհան քաղաքում:
Соса-Соla ընկերությունը 2017 թվականին ամբողջ աշխարհում 500 ըմպելիքների բաղադրության մեջ 30-80 տոկոսով նվազեցրել է շաքարի պարունակությունը:
«Անչափահաս ներգաղթյալների եւ սահմանային անվտանգության հարցով համաձայնությունը հասանելի է»։ Երբ ԱՄՆ-ի Կոնգրեսի դեմոկրատների առաջնորդ սենատոր Չակ Շումերն անցած շաբաթ այս խոսքերով ելույթ էր ունենում Սենատում, գործարքն իրոք հասանելի էր թվում, սակայն, ժամեր անց նախագահ Թրամփի ենթադրյալ կոշտ հայտարարությունը Հաիթիի նման աղքատ երկրների վերաբերյալ փոխեց իրավիճակը
Լոնդոնում աշխատանքն է սկսել ԱՄՆ-ի նոր դեսպանատունը, որը գտնվում է Լոնդոնի կենտրոնական մասի Նայն Էլմս լեյն փողոցում:
Ֆրանսիայի իշխանությունները մտադիր չեն թույլ տալ Կալե քաղաքի մերձակայքում միգրանտների անօրինական ճամբարի վերստեղծումը:
Սերբիայի նախագահ Ալեքսանդար Վուչիչը ահաբեկչություն էորակել «Ազատություն, ժողովրդավարություն, ճշմարտություն» քաղաքացիական նախաձեռնության առաջնորդ Օլիվեր Իվանովիչի սպանությունը Կոսովոյում:
74 տարեկան հասակում վախճանվել է ամերիկացի երաժիշտ Էդվին Հոքինսը, որն առավել հայտնի է որպես հոսփել ժանրի Oh Happy Day երգի հեղինակ:
Չճանաչված Կոսովոյի առաջնորդ Հաշիմ Թաչին դատապարտել է սերբ քաղաքական գործիչ, «Ազատություն, ժողովրդավարություն, ճշմարտություն» քաղաքացիական նախաձեռնության ղեկավար Օլիվեր Իվանովիչի սպանությունը։
Կատալոնիայի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնն Իսպանիայի Սահմանադրությանը եւ Տարածաշրջանային կանոնադրությանը հավատարմության երդում է տվել անցյալ տարվա դեկտեմբերի 21-ին ինքնավարությունում կայացած ընտրությունների արդյունքներով պատգամավորական մանդատ ստանալու համար:
NHK ճապոնական հանրային հեռուստատեսությունը հունվարի 16-ին սխալմամբ հաղորդել է ԿԺԴՀ-ում բալիստիկ հրթիռի արձակման եւ բնակչության արտակարգ իրազեկման J-Alert կառավարական համակարգի գործելու մասին, որը շտապ տարհանման կոչ է անում:
Հայաստանում տեղակայված «Էրեբունի» ռուսական ավիաբազայի բանակային ավիացիայի օդաչուները թռիչքային-տակտիկական վարժանքների ընթացքում ոչնչացրել են պայմանական հակառակորդի ցամաքային թիրախները:
Ֆիլիպինների իշխանությունները շարունակում են տեղի բնակիչների տարահանումը Մայոն հրաբխի ժայթքման՝ պահպանվող սպառնալիքի պատճառով:
Սերբիայի պատվիրակությունն ընդհատում է Պրիշտինայի հետ Բրյուսելում ընթացող տեխնիկական երկխոսությունը եւ Բելգրադ է վերադառնում Կոսովոյում սերբ քաղաքական գործիչ Օլիվեր Իվանովիչի սպանության վերաբերյալ տեղեկատվությունից հետո:
Եվրամիությունը կշարունակի Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների քաղաքականությունը Ուկրաինայի հակամարտության շրջանակներում:
«Ազատություն, ժողովրդավարություն, ճշմարտություն» քաղաքացիական նախաձեռնության առաջնորդ Օլիվեր Իվանովիչը հունվարի 16-ին սպանվել է Կոսովսկա-Միտրովիցայում: