Բաժիններ՝

ԱՄՆ և Չինաստանի նախագահները քննարկել են Հյուսիսային Կորեայի շուրջ ստեղծված իրավիճակը

ԱՄՆ և Չինաստանի նախագահներ Դոնալդ Թարմփը և Սի Ծինփինը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Հյուսիսային Կորեայի շուրջ ստեղծված ճգնաժամային իրավիճակի կարգավորման ուղիները: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին տեղեկացնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:

«Նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսով զրուցել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինի հետ և քննարկել կորեական թերակղզում տեղի ունեցած վերջին զարգացումները: Նախագահները ողջունել են միջկորեական երկխոսությունը և հույս են հայտնել, որ այն կարող է փոխել Հյուսիսային Կորեայի ապակառուցողական դիրքորոշումը»,- նշվում է Սպիտակ տան հաղորդագրության մեջ:

Հեռախոսազրույցի ընթացքում Թրամփը նշել է, որ շարունակելու է համաշխարհային դիվանագիտական ճնշում գործադրելուն ուղղված արշավը, որպեսզի Հյուսիսային Կորեան համաձայնվի թերակղզին ազատել միջուկային զենքից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս