Ոչ մեծ շունը վախեցրել է արու եւ էգ առյուծներին՝ ստիպելով գազանների արքային փախուստի դիմել:
2017-ին Հարվի փոթորիկը Թեքսասի Հյուսթոն քաղաքը մի քանի օրով լճի վերածեց՝ հասցնելով 125 միլիարդ դոլարի վնաս: Իռմա եւ Մարիա փոթորիկներն էլ հարվածեցին Ֆլորիդային եւ Պուերտո Ռիկոյին՝ հասցնելով 140 միլիարդ դոլարի վնաս եւ դարձնելով 2017-ը առավել փոթորկաբեր տարին, ասում է ԱՄՆ-ի Ազգային օվկիանոսային եւ մթնոլորտային գործակալության ներկայացուցիչ Ադամ Սմիթը:
Հնդկաստանում փղերը 48-օրյա սպա բուժընթացներ են անցնում:
Ղազախստանում մկները մտել են տեղի բանկերից մեկին պատկանող բանկոմատ և վնասել են այնտեղ գտնվող կանխիկ գումարը:
Բրիտանացի Սքոթ Գեւինն իր ութամսական դստերը նվիրել է թագավորական պիթոն՝ Սփանչ Բոբ անունով, եւ վստահեցնում է, որ այն վնաս չի տա:
Քեմբրիջի դքսուհի Քեյթը կատարել է 2018 թվականի առաջին պաշտոնական այցը:
Ամերիկյան հասարակությունն ու միջազգային հանրությունը քննադատում են ներգաղթի, մասնավորապես՝ 700 հազար անփաստաթուղթ երիտասարդների արտաքսման հարցի քննարկման ընթացքում Թրամփի արած «գռեհիկ» արտահայտությունը:
Ճապոնիայի Սիկոկու կղզում թռչնի գրիպի բռնկումների հետևանքով հունվարին ոչնչացվել է շուրջ 92 հազար հավ:
Ռուսաստանի Դաշնության նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինը նախընտրական շրջանում սոցցանցերում պաշտոնական էջեր չի ունենա:
Հնդկաստանի արևմտյան ափերին նավակի շուռ գալու հետևանքով մահացել է առնվազն 4 երեխա:
Կալիֆորնիայում շուրջ մեկ ամիս շարունակվող և նահանգի պատմության մեջ ամենախոշորը համարվող «Թոմաս» անվանումը ստացած հրդեհը հունվարի 12-ին հաջողվել է ամբողջությամբ մեկուսացնել:
Բրիտանիայի գյուղատնտեսության նախարարությունը երկրում H5N6 թռչնագրիպով վարակման նոր դեպքեր է գրանցել:
Կալիֆորնիայում հորդառատ անձրևների և սողանքների հետևանքով մահացել է 18 մարդ, այդ թվում՝ երկու երեխա:
Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ադել ալ-Ջուբեյրի հետ Վաշինգտոնում կայանալիք հանդիպման ժամանակ քննարկելու է իրադրությունը Սիրիայում և Եմենում:
Վենեսուելայի Մերիդա նահանգում ուտելիքի պակասի հետևանքով տեղի ունեցող կողոպուտների և բողոքի ցույցերի արդյունքում մահացել է առնվազն չորս մարդ:
2018-ին Լեռնային Ղարաբաղում լայնածավալ պատերազմական գործողություններ չեն լինի, կարծում են ամերիկյան վերլուծաբանները:
25-ից բարձր տարիքի կանայք կկարողանան տուրիստական այցագիր ստանալ եւ Սաուդյան Արաբիա ուղեւորվել առանց ուղեկցության:
ԱՄՆ-ի Օհայոյի բնակիչ Ֆիլիպ Դուրաչինսկին 13 տարի վարակված համակարգիչների միջոցով հետեւել է հազարավոր մարդկանց, ինչպես նաեւ օգտվել է լրտեսման ծրագրից:
«ԵԱՀԿ-ում Իտալիան առաջնորդվելու է ԵՄ առաջնահերթություններով»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց գերմանացի քաղաքագետ Ալեքսանդր Ռարը՝ անդրադառնալով ԵԱՀԿ-ում Իտալիայի նախագահության առաջնահերթություններին:
Աշխարհի ցամաքային հատվածի մոտ մեկ քառորդի վրա կլիման նշանակալիորեն ավելի չորային կլինի եկող մի քանի տասնամյակների ընթացքում։
Կոսովոյի ինքնահռչակ հանրապետության վարչապետ Ռամուշ Հարադինայը եւ նրա կինը՝ Անիտան, Ալբանիայի քաղաքացիների անձնագրեր են ստացել:
Բաքվի շրջանային դատարանում հունվարի 12-ին տեղի է ունեցել ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող, մարդու իրավունքների պաշտպան Աֆղան Մուխտարլըի դատավարությունը:
Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները հերթական անգամ սրվում են եւ հերթական անգամ՝ Սիրիայի շուրջ հակասությունների հետեւանքով:
Մեծ Բրիտանիայի զինված ուժերի հրամանատարությունը մշակել է բանակն ավելի քան 14 հազար մարդով կրճատելու պլաններ:
Բրիտանացի հայտնի ռոք երաժիշտ Էրիկ Քլեփթոնը խոստովանել է առողջության հետ կապված լուրջ խնդիրների մասին, բայց, այդուամենայնիվ, հույս ունի շարունակել ելույթները: Այդ մասին նա հայտնել է BBC-ին տված հարցազրույցում:
Չեխիայում հունվարի 12-ին տեղական ժամանակով ժամը 14:00-ին (Երեւանի ժամանակով ժամը 17:00-ին) սկսվել է նախագահական ընտրությունների առաջին փուլը։
Ամերիկացի դերասան եւ ռեժիսոր Սթիվեն Սիգալին մեղադրել են նկարահանման հարթակի իր գործընկերոջը բռնաբարելու մեջ:
Աֆրիկյան միությունում անհանգստություն են հայտնել Հաիթիից եւ Աֆրիկայի երկրներից միգրանտների վերաբերյալ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի արած կտրուկ հայտարարությունների կապակցությամբ:
ԵԱՀԿ-ի հատուկ մոնիթորինգային առաքելությունը հակամարտության սաստկացում է արձանագրել Դոնբասում:
Բելգիա փախած Կատալոնիայի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնը հայտարարել է, որ ստեղծվել է Իսպանիայի ինքնավար հանրակցության «հանրապետության կառավարության» կայքը: