Եվրամիությունը մտադիր է մշակել շինծու նորությունների բացահայտման եւ կանխման մեխանիզմ:
Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի ճաշասրահներում հյուրեր կընդունեն եւ ճաշկերույթներ կսպասարկեն:
Սաուդյան Արաբիայում անցած 40 տարիներին առաջին անգամ անցկացվել է հանրային կինոցուցադրություն:
«Իրանի դեմ կիրառվող ԱՄՆ սանկցիաներն ուղղակի կամ անուղղակի հարվածելու են Հայաստանին, այնպես, ինչպես հարվածելու են Ռուսաստանի դեմ կիրառվող սանկցիաները»:
«Լրագրողների ազատության և անվտանգության» ինստիտուտը անդրադարձել է Ադրբեջանում հունվարի 12-ին 6 տարվա ազատազրկման ենթարկված ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխտարլըի գործին:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մասնակցելու է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքին:
Airbus («Էրբաս») եվրոպական ավիաշինական ընկերությունը ինքնաթիռների 2017 թվականին ստացած պատվերների թվով առաջ է անցել իր ամերիկացի մրցակցից՝ Boeing-ից («Բոինգ):
Կատալոնիան, Սահմանադրության 155-րդ հոդվածի համաձայն, կմնա Մադրիդի ուղղակի կառավարման ներքո, քանի դեռ ինքնավար հանրակցությունում օրինական կերպով չի նշանակվել կառավարության նոր ղեկավարը:
Հունաստանի բնակիչները վերսկսել են բողոքի ակցիաները վարկատուների պահանջով երկրում խնայողության խիստ միջոցների սահմանման դեմ:
ՀՀ արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման տարբերակների վերաբերյալ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը խոստովանել է, որ լրջորեն երկյուղում է միջուկային պատերազմի սկսվելու հնարավորությունից։
Ռումինիայի նախկին նախագահ Տրայան Բեսեսկուն Մոլդովայի հետ միավորման օրինագիծ է ներկայացնելու երկրի խորհրդարանին:
Նովոսիբիրսկի օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնի (ՆՕեւԲՊԱԹ) նոր գլխավոր տնօրեն է նշանակվել Արա Կարապետյանը:
Այսօր ԱԺ-ում քննարկվում է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Տաջիկստանի Հանրապետության կառավարության միջև քաղաքացիների փոխադարձ այցելությունների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:
Ջակարտայում առնվազն 72 մարդ է տուժել ֆոնդային բորսայի շենքում առաստաղի փլվելու հետեւանքով:
Վաշինգտոնը չի ցանկանում պահպանել Սիրիայի տարածքային ամբողջականությունը:
Առնվազն 35 մարդ է զոհվել հունվարի 15-ին Բաղդադի կենտրոնում իրականացված երկու պայթյուններից:
Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին խոստովանել է, որ իր երկիրը կես տարի էլ չի դիմանա առանց ԱՄՆ-ի կողմից ցուցաբերվող աջակցության:
Առնվազն 13 մարդ է տուժել Ռուսաստանի Պերմ քաղաքի թիվ 127 դպրոցում տեղի ունեցած դանակահարության հետեւանքով:
Ֆիլիպիններում ավելի քան ինը հազար մարդ է հարկադրված եղել հեռանալ Մայոն հրաբխի մերձակա տարածքից ժայթքման սպառնալիքի պատճառով:
83 երկրներում վաճառքից հանվում է մանկական սննդի համար կաթի փոշու ավելի քան 12 միլիոն փաթեթվածք՝ Ֆրանսիայի Lactalis ընկերության ձեռնարկությունում սալմոնելայով վարակման պատճառով՛ Ընկերության ղեկավարը վարակման մասշտաբները հավաստել է Ֆրանսիայի զանգվածային լրատվամիջոցներում հրապարակված հայտարարության մեջ, տեղեկացնում է BBC-ին:
Ինդոնեզիայի մայրաքաղաքում մարդկանց տարահանում են ֆոնդային բորսայի շենքից, որի հարկերից մեկում փլվել է առաստաղը:
ԱՄՆ-ի Հավայիի նահանգի իշխանությունները փոխել են արտակարգ իրավիճաների վերաբերյալ նահանգի բնակչության իրազեկման հրահանգը՝ համակարգի սխալ գործելու պատճառով:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հունվարի 15-ին սկսում է իր այցը Լատինական Ամերիկա:
Արեւելյան Երուսաղեմը կարող է լինել սոսկ Պեղեստին պետության մայրաքաղաքը:
Կորեայի Հանրապետությունը եւ ԿԺԴՀ-ն հունվարի 15-ին բանակցություններ են սկսել Փյոնչհանի 2018 թվականի Օլիմպիադային ԿԺԴՀ-ից արտիստների այցելության հարցի շուրջ:
Հարկային բարեփոխումների ընդունումը գործող վարչակազմի առաջին կարևոր հաղթանակներից էր: Եվ նախագահ Թրամփը հույս ունի նոր ձեռքբերումներ գրանցել իր նախագահության երկրորդ տարում:
Շաբաթ օրը Անկարայից Տրապիզոն ժամանած Pegasus Airlines-ի Boeing 737-800 օդանավի վայրժէջքի ժամանակ դեպք է արձանագրվել։ Տրապիզոնի օդանավակայանում, մարդատար օդանավը վայրէջք կատարելիս քիչ է մնացել Սև ծովն ընկնի: Օդանավում գտնվել է 162 մարդ, տուժածներ չկան։
ԱՄՆ իշխանությունները «В Контакте» սոցիալական ցանցը կրկին ներառել են սեփականության իրավունքները խախտող կայքերի ցանկում:
Ֆեյսբուք սոցիալական ցանցի արժեթղթերը 4,5 տոկոսով արժեզրկվել են այն բանից հետո, երբ դրա հիմնադիր Մարկ Ցուկերբերգը հայտարարել է լրատվական ժապավենում ակնկալվող փոփոխությունների մասին: