Բաժիններ՝

Վանկուվերում միջազգային նախարարական հանդիպում է անցկացվել ԿԺԴՀ-ի հիմնախնդրի շուրջ

Միջազգային հանրակցությունը չի կարող համակերպվել ԿԺԴՀ-ից բխող հրթիռամիջուկային սպառնալիքին, հայտարարել է Կանադայի արտաքին գործերի նախարար Քրիստյա Ֆրիլանդը: «Մենք չենք կարող համակերպվել դրան եւ այդ սպառնալիքին թույլ տալ գոյություն ունենալ»,- հայտարարել է նա Վանկուվերում կայացած հանդիպման արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում։

Միեւնույն ժամանակ Ֆրիլանդը հավաստել է, որ հյուսիսկորեական հարցի լուծումն ընկած է դիվանագիտական հարթության եւ Փենյանի վրա տնտեսական ճնշման վրա: Նրա խոսքով՝ հանդիպմանը հավաստվել է, որ դրա բոլոր մասնակիցները համաձայն են այդ մոտեցմանը: Կանադայի եւ ԱՄՆ-ի նախաձեռնությամբ արտաքին գործերի նախարարների մակարդակով հանդիպումը տեղի է ունեցել Վանկուվերում: Դրան մասնակցել են ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Հարավային Կորեայի եւ մի շարք այլ պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները:

Ռուսաստանը եւ Չինաստանը հանդիպանը չէին հրավիրվել: ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը նշել է, որ հանդիպման մասնակիցները «համաձայնել են, որ հաջողության համար սկզբունքորեն կարեւոր է ՄԱԿ-ի անդամ պետությունների, առանձնապես Չինաստանի եւ ՌԴ-ի կողմից պատժամիջոցների ամբողջական կատարումը», հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս